Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ. Պոլինա Դիբրովան՝ Հայաստանի ու հայերի մասին
Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ ֆոտոմոդել Պոլինա Դիբրովան, Instagram-ում պատմել է Հայաստան կատարած ուղևորությունից ստացած տպավորությունների մասին: Դիբրովի ընտանիքը եղել է մի քանի տեսարժան վայրում և բազմաթիվ լուսանկարներ հրապարակել:
«Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք եղանք Հայաստանի մի քանի կարևոր վայրերում, իհարկե, այցելեցինք նաև Գառնի և Գեղարդ: Դրանք շատ հզոր տեղեր էին: Ես շատ էի ուզում, որ որդիներս՝ Սաշան և Ֆեդյան, տեսնեին այս հրաշքը»,- լուսանկարներից մեկի տակ նման գրառում է կատարել Պոլինան:
Մեկ այլ լուսանկարում էլ Պոլինան ցույց է տալիս, թե ինչպես է փորձել հայկական լավաշ պատրաստել: Մեկնաբանության մեջ գրել է, որ հայկական հաց պատրաստելը շատ դժվար չէ, բայց իր մոտ դա միանգամից չի ստացվել:
Ի դեպ, Դիբրովների ընտանիքի՝ Հայաստան այցի առիթը Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանին մասնակցելն էր, որը հայտնի երաժիշտը նշել է հոկտեմբերի 12-ն:
Առանձին գրառմամբ էլ Պոլինան շնորհավորել է «հորեղբայր Ջիվանին» և մաղթել նրան երկար տարիների կյանք:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը