Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կարծիք

«ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով. Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչի համար են խորհրդարանական ընտրությունները ու ինչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձևավորված կառավարման համակարգը:

Դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ճանապարհներ, իսկ ժողովուրդը նրանց ասում է այո, կամ ոչ: Նրանցից ով ամենաշատը ԱՅՈ է ստանում, նա էլ մոտակա 5 տարվա ընթացքում կառավարում է երկիրը, իսկ մնացածները քննադատում են:

Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում:

Նախկինները ուզուրպացրել էին իշխանությունը և երկրի ռեսուրսները օգտագործում էին իրենց նեղ խմբակային շահերի համար: Դա ավազակապետության բովանդակությունն էր: 2016-ի ապրիլյան պատերազմի հետևանքով նրանք կորցրեցին իրենց լեգիտիմության վերջին փշրանքներն` անգամ անվտանգությունը չէին կարող ապահովել: Դա վերջի սկիզբն էր: Վերջը այս տարվա ապրիլն էր:

Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու ու ոնց ենք ապրելու:

Իշխանությունը պատկանում է կուսակցություններին ու չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որն արտակարգ իրավիճակներում կայունության երաշխավորը լիներ:

Կուսակցական համակարգը փլուզված է: Դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ունեցեղ կուսակցություններ, չկան և ապագայի նախագծեր:


Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որի շուրջը համախմբվել են տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով: ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության: Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է:

Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական նախագիծ չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձ, որն իր նախագիծը հանրությանը չի առաջարկել և բնականաբար նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու չեղած նախագծի համար չեն նրա շուրջը համախմբվել: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու` այսինքն ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում` շատերը հանուն Հույսի, քչերն ավելի շոշափելի պառճառներով:

Հիմա սկսելու են հարցնել, թե բա սա ինչի համար ես գրում ու ինչ ես առաջարկում: Ոչինչ էլ չեմ առաջարկում, իրավիճակն եմ նկարագրում:

2017-ի ընտրություններից հետո ընթադրել եմ և դա կարելի է գտնել կայքերում, որ այս խորհրդարանը ժամանակավոր է և որ իշխանությունը ընտրություններով չի փոխվելու: Դա կանխատեսում չէր, այլ դեպքերի զարգացման տրամաբանությունը ընկալելու փորձ: Հիմա էլ կարծես նմանատիպ վիճակ է: Այն խորհրդարանը, որը շուտով ընտրելու ենք, նույնպես, ըստ այդ տրամաբանության, պետք է ժամանակավոր լինի:

Հանրային վստահություն ունեցող կուսակցություններ երբ ձևավորվեն, մենք խորհրդարանական ճգնաժամ կունենանք, որովհետև ռեալ կուսակցությունները խորհրդարանից դուրս են լինելու, իսկ ներսում կառավարող նոմենկլատուր է ներկայացված լինելու: Հակասությունների շատ սրման պարագայում այլ ելք չի մնա, քան խորհրդարանի ցրումը, որովհետև իրավիճակը էլի փոփոխված կլինի, իսկ ժամանակը սկսել է արագ պտտվել»: