Կրկին գնում ենք արտաքին պարտքի ավելացման ճանապարհով
Իշխանության գալուց անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պետական պարտքը նվազեցնելու քաղաքականության մասին։ Ավելին, հրապարակվեցին նաև կոնկրետ թվեր, թե որքանով է նվազել պետական պարտքը իշխանափոխությունից հետո։
Մասնավորապես, հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր եղել:
Իսկ ահա հիմա՝ այդ հայտարարություններից երեք ամիս անց, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ գնում են նոր պարտք վերցնելու ճանապարհով:
Ուշագրավ է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսին հայտարարում էր, թե պետական պարտքը արդեն հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը, և ինքը որպես լուծում տեսնում է կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը։
«Գանձենք պետությանը, ժողովրդին հասանելիք գումարները, և այդպիսով նաև ավելացնենք պետական եկամուտները։ Պետական եկամուտները ավելացնելով՝ մենք բնականաբար այդ պետական եկամուտները պետք է ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ է նաև թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը և այլն…»,-վստահեցնում էր Փաշինյանը։
Անկեղծ լինենք, Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և տնտեսագետ պարտավոր չէ լինել, բայց նրան շրջապատող տնտեսագետները նախ և առաջ պարտավորեն ներկայացնել իրականությունը, բացատրել, որ կոռուպցիայի դեմ պայքարով, որքան էլ այն հաջող ընթանա, պետական պարտք չես փակի:
Իսկ հիմա պարզվում է, պետական պարտքը զրոյացնող կառավարությունը 80 աստիճանով փոխել իր քաղաքականությունը։
Ի՞նչ է տեղի ունեցել այն «գանձված» գումարների հետ, որոնց մասին խոսում էր վարչապետը դեռ հուլիսին, իսկ գուցե առհասարակ որևէ գումար չի՞ հաջողվել գանձել։ Այլապես ինչպե՞ս պարզաբանել այն փաստը, որ նոր կառավարությունը վերադարձել է նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությանը և գնում է՝ պետական պարտքի մեծացման ճանապարհով։
Այս դեպքում նույնիսկ էական էլ չէ, թե ինչ հիմնավորմամբ է տեղի ունենում այդ գոթրծընթացը։ Էականն այն իրողությունն է, որ ՀՀ քաղաքացիներիս ուսերին պարտքի բեռը տարեցտարի ծանրանում է։
Ի դեպ, եթե մի քանի ամիս առաջ խոստացված «գանձումները» չեն իրականացել և էլի մնացել ենք արտաքին պարտքի հույսով, ապա միանշանակ ենթադրելի է, որ չե՛ն իրականացվելու նաև Նիկոլ Փաշինյանիի մյուս խոստումները՝ թոշակների, աշխատավարձերի, անվտանգության և այլ մասերով։ Իսկ ավելի ճիշտ, ոչ թե ենթադրելի է, այլ այդպես էլ կա: Արդեն պաշտոնական հայտարարություն է եղել այդ մասին:
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը