Տղամարդու գոռգոռոցը շատերի կողմից որակվում է տղամարդկություն, իսկ կնոջը՝ լաչառություն
Դժվար է Հայաստանում կին քաղաքական գործիչ լինելը.... Առանց առիթի էլ կողքից կլսես, տվյալ կնոջ անձի մասին լիքը հայհոյանքներ, քննադատություն չէ, այլ հայհոյանք...
Անպայման կգտնվեն մարդիկ ,ովքեր կասեն ,որ Արփինեն, Նառան, կամ ասենք Զարուհին սրա-նրա սիրածն են, ու կսկսեն էդ մարդու անկողինը քննարկել, ու այնպիսի համոզվածությամբ են դա անուն ասես իրենք ներկա էին, որպես մոմ բռնող )))....
Գաղափարների քննարկում մեր երկրում հատկապես չկա, որովհետև հայ տղամարդիկ կարծում են, չէ նաև կանայք, որոնք երբեք ոչնչի չեն հասել, որ տղամարդը կարող է գաղափարական պատերազմներ մղել,իսկ կինը երբեք.... Տղամարդու գոռգոռոցը շատերի կողմից որակվում է տղամարդկություն, իսկ եթե կինը ձայնը բարձրացնի կդիտարկեն լաչառություն....
Եթե կնոջ գործունեությունը չկարողանան էլ քննարկել,անձի շուրջ երևակայական պատմություններ հո կարող են հորինել... Ու ինչ կապ ունի ինչ կուսակցական կողմնորոշում ունի... նորմալ քաղաքացիական հասարակության մասին մենք բարձր խոսելու իրավունք չունենք.... մենք դեռ պատրաստ չենք առանց վիրավորանք իրար հետևից գոնե հինգ նախադասություն շարադրել....
Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում