Ամենամեծ նվերը կնոջ համար
Բնականաբար, տղամարդիկ գլուխ են ջարդում, թե որն է կնոջ համար ամենացանկալի, ամենամեծ նվերը: Կարծիքները տարբեր են: Չթվարկենք, թե տղամարդիկ ինչ են երազում նվիրել իրենց սիրելիին:
Գուցե աշխարհում տղամարդկանց համար դժվար է պատասխանել հարցին, թե որն է կնոջ համար ամենացանկալի նվերը,սակայն այլ է պատկերը Հայաստանում:
Տղամարդիկ ընդամենը պետք է արժանապատվությունը պահեն եւ իրենց կեցվածքով եւ արժանապատիվ ընտրությամբ Հայաստանը դնեն զարգացմանռեսլսերի վրա:
Կանայք երազում են, որ իրենց ամուսինները, հայրերը, եղբայրները չծախվեն, ընտրակաշառք չվերցնեն, ՀՀԿ-ի շտաբում չաշխատեն եւ նպաստեն ՀՀԿ-ի հեռացմանը իշխանությունից:
Ահա թե որն է ամենամեծ նվերը հայ կնոջ համար:
Եւ մի խնդրանք բոլոր նրանց, ովքեր կարդացին այս տողերը: Ձեր հարեւանը, ընկերը, գործընկերը, գյուղում ապրող բարեկամները, քաղաքում աշխատող ձեր հարազատները գուցե թերթ չեն կարդում: Նրանց փոխանցեք, որ կնոջ համար ամենամեծ նվերն իրենց ամուսինների, հայրերի եւ եղբայրների արժանապատիվ կեցվածքն է: Մի ծուլացեք, նրանց հայտնեք, որ իրենց կանայք ամաչում են, երբ ամուսիններն ընտրակաշառք են վերցնում:
Վարդան Մխիթարյան

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը