Հիմա ո՞վ է սպիտակ, իսկ ով՝ սեւ
Վանեցյան․ - «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը։ ․․․ Մի խոսքով դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասեց մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ, ․․․ ասի նայի, ասի նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես, չուզես պտի տաս»։
------------------------------------
Դատավորը զանգում զեկուցում է ԱԱԾ տնօրենին, նա էլ ասում ա «կալանքը ուզես, չուզես պտի տաս»։
Դրանից հետո հրաժարական չի տալիս, ավելին հրապարակային կերպով ասում է, որ նման բան չի եղել։
Հիմա ով սև ա, ով սպիտակ ա, չգիտեմ, բայց հաստատ սև համակարգ է գործում Հայաստանում, ինչպես դրանից առաջ, ու բոլորը ստում են։ Սուտը՝ հանրությանը ապակողմնորոշելը քրեական ծանր հանցանք է։
Մեր պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ անօրինականությունները արդարացնում ենք անօրինականության դեմ պայքարով։
Ինչ տարբերություն «սև» Քոչարյանին ով է փոխարինելու, «սև» Վանեցյանը, թե ուրիշ մարդ։ Կարևորն այն է, որ մենք դա արդարացնում ենք։
Վաղն էլ կասեն հակահեղափոխությանը հաղթելու համար պետք է կեղծել ընտրությունները, ու վստահ եմ, որ շատ շատերը կողմ կլինեն ու անգամ կմասնակցեն դրան։ Սա է խնդիրը։
Հեղափոխության հաղթանակը հեղափոխականության սկզբունքների ու արժեքների հաղթանակն է, այլ ոչ թե մի թիմի հաղթանակը մյուս թիմի նկատմամբ։ Փաստորեն նպատակը արդարացնում է միջոցները։ Քոչարյանն էլ էր այդպես մտածում, Տեր-Պետրոսյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, փաստորեն հիմա նույնպես նույնն է կատարվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը