Քիմ Քարդաշյանին դատի են տվել
Քիմ Քարդաշյանին դատի են տվել եւ միլիոնավոր դոլարների կոնպենսացիա են պահանջում: Իսկ այժմ անդրադառնանք նախապատմությանը: Քիմն օրերս թողարկել է իր օծանելիքը, որը կրում է Vibes անվանումը: 37-ամյա հայուհին հինգ րոպեում վաստակել է հինգ միլիոն դոլար, այն բանից հետո, երբ հայտարարել է իր արտադրանքի մասին:
Եվ այդ գումարը, ինչպես ասում են մաքուր է աշխատել, քանի որ գովազդի համար ցենտ անգամ չի ծախսել: Այն ամենն ինչ ռեալիթի-շոուի աստղը վաճառել է, գովազդված է եղել իր կողմից եւ իր Instagram-ում: Հայուհու կողմից թողարկված օծանելիքն արժե 45 դոլար:
Ինչպես հայտնում է The Blast-ը, Քիմին դատի է տվել Vibes Media մեդիա-ընկերությունը, որը պնդում է, որ աստղը կրկնօրինակել է իրենց ընկերության լոգոն՝ իր նոր արտադրանքի համար: Vibes Media ընկերությունը նյութական կոնպեսացում է պահանջում, չնայած գումարի չափը չի բարձրաձայնվում, այնուամենայնիվ, խոսքը գնում է երեքմիլիոն դոլարի մասին:
Քիմ Քարդաշյանը դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն, իր փաստաբաններն աշխատում են, որպեսզի վերացնեն ընկերության հետ առաջացած խնդիրը: Չիշտ է ընկերությունն արդեն դատի է տվել եւ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մեզ սպասվում է դատական գործընթաց:
Հայուհու փաստաբանները հայտարարում են, որ ընկերությունն օգտագործում է պահը, որպեսզի ուշադրություն գրավի եւ լոգոների ոչ մի համընկնում չկա, եւ ընկերության հայցը ծաղրանք է:

















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը