Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում
Շատերը կհամաձայնեն, որ Քիմ Քարդաշյանի ամենաաղմկահարույց հանդերձանքները հնարավորինս քիչ բան են թաքցնում: Չնայած, ինչպես երեւում է նա էլ դեմ չէ: Հայազգի աստղի յուրաքանչյուր լուսանկար, մեկնաբանություն մեծ աղմուկ է բարձրացնում: Այնուամենայնիվ ռեալիթի-շոուի աստղը շարունակում է խենթացնել իր երկրպագուներին ու միկրոբլոգի իր էջի հետեւորդներին: Հեռուստաաստղը ժամ առ ժամ համալրում է կրքոտ լուսանկարների շարքն Instagram-ի էջում՝ ներկայանալով մեկը մյուսից շքեղ ու յուրահատուկ լուքերով: Ի ուրախաություն հետեւորդների գեղեցկուհին այս անգամ եւս ներկայացել է կիսամերկ, այն էլ անկողնում:
Քիմն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ,հրապարակել է նոր լուսանկար, որտեղ պառկած է անկողնում, նա առանց վերնազգեստի է, բիկինիով եւ կրում է ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների նոր հավաքածուից մի մոդել:
Ավելի վաղ Քիմը հանդես էր եկել յուրահատուկ մետալիկ երանգի կիսաշրջազգեստով ու բլուզով: Ոմանց դուր չէր եկել Քիմի այս լուքը, նրանցից մեկն անգամ նրան «ՌոբոՔիմ» էր անվանել:
Հայուհին իր հրապարակումը մեկնաբանել էր. «Ամառ 3018»: Հավանաբար հեռուստաաստղը նկատի ուներ, որ հենց հիմա կարող է թելադրել՝ ինչպիսին պետք է լինի նորաձեւությունը մեկ հազարամյակ հետ:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը