Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ադրբեջանական TAP գազատարի կառուցումը հիասթափեցնում է իտալացիների. The New York Times

Իտալիայում ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ադրբեջանական գազը մատակարարող 5.2 մլրդ դոլար արժողությամբ Տրանս-Ադրիատիկ գազատարը (TAP), որը պետք է Կասպից ծովից գազ մատակարարի Իտալիային, կխաթարի իտալական Սան Ֆոկա ծովափի բնականոն աշխատանքը: Այս մասին գրում է The New York Times -ի խմբագիրներից Ջեյսոն Հորովիցը:

Նա նշում է, որ բազմաթիվ բնակիչների օգնությամբ Իտալիայում իշխանության եկած «5 աստղի շարժումն» այդ խնդրի պատճառով ներկուսակցական ճգնաժամի մեջ է: Հարավի բնակիչներից Ալբերտո Ֆասիելոյի խոսքով՝ իրենց դավաճանելու դեպքում այլևս ոչ ոք չի հավատա և չի վստահի «5 աստղի շարժում»-ին:

Վերջինն իշխանության է եկել ազգայնական քարոզարշավի և Իտալիայում տիրող զայրույթի հաշվին, որն ուղղված էր նախկին կառավարության կողմից մեծ բիզնես շահերի պաշտպանության և անարդար քաղաքականության դեմ:

Իտալիան իր էներգիայի 90 տոկոսը ներկրում է: ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ է՝ Իտալիային ստիպում են ընդունել գազատարի ծրագիրը, որով հնարավոր կլինի թուլացնել երկրի և, ընդհանրապես, Եվրոպայի վրա Ռուսաստանի ազդեցությունը: Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունում է TAP գազատարի կառուցումը՝ որպես ռուսական «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարինող:

Թե՛ «5 աստղ»-ը, թե՛ նրա կառավարող գործընկեր «Լիգան» դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ցանկանում են ամրապնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները, ուստի երկու կուսակցություններն էլ խանդավառված չէին Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ծրագրով:

Մինչդեռ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և միջազգային բիզնես շահերի ճնշման ներքո «5 աստղ»-ը հետ է կանգնում իր նախկին սկզբունքներից՝ միլիարդավոր դոլարների տուգանքների և ապագա ներդրումների կորստի վախից:

«Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինին վերջերս պնդում էր, որ գազատարի կառուցումը պետք է ավարտվի՝ գազի գինն իջեցնելու և երկրի աղքատացած հարավին օգնելու համար:

Սակայն գազատարին խիստ դեմ են Պուգլիայի շրջանում, որը էական դեր է խաղացել «5 աստղի» ընտրական հաջողության գործում: Մինչդեռ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հուլիսին մեկնել է Ադրբեջան՝ հավաստիացնելու, որ Իտալիան չի խոչընդոտի գազատարի կառուցմանը, որով այն կմիանա Թուրքիայի գազատարին և Հունաստանով ու Ալբանիայով կհասնի մինչև Իտալիա:

Սա վերջին կաթիլն էր Սան Ֆոկայի մերձակա Մելենդունյոյի քաղաքապետ Մարկո Պոտիի համար, որը, երկար տարիներ լինելով սոցիալիստական ուղղության ջատագով, քվեարկել էր «5 աստղի» օգտին՝ ակնկալելով, որ կուսակցությունը կարդարացնի իր սպասելիքներն ու կխոչընդոտի գազատարի կառուցմանը: Նրա խոսքով՝ նախագահն այդպես էլ չի պատասխանել 97 քաղաքապետերի նամակին, որոնք դեմ էին ծրագրին: Նա նաև ասել է, որ պատից հանել է պարոն Մատարելլայի նկարն այն բանից հետո, ինչ նա մեկնել է Ադրբեջան:

«Նա ձեռք է սեղմել մի բռնապետի, որը տանջում է սեփական ժողովրդին: Մատարելլան անարգում է իր քաղաքացիներին»,- ասել է քաղաքապետը:

Հուլիսին Թրամփն այս խնդիրն առաջադրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին: Վերադառնալով Իտալիա՝ վարչապետն ուղղվել է դեպի Մելենդունյո՝ լսելով քաղաքապետի անհանգստությունը տվյալ հարցի շուրջ և խոստանալով խորապես զբաղվել խնդրով, չնայած նա գազատարը նաև համարում է Իտալիայի համար ռազմավարական նշամակության:

Հեղինակը նշում է, որ ապացույցներ չկան, որ Ռուսաստանը խառնվել է գազատարի գործին: Ըստ ակտիվիստների՝ դրա կարիքը չի էլ եղել, քանի որ Ռուսաստանը ձև է գտել՝ Ադրբեջանին գազ վաճառելու և այդպիսով այն Իտալիա հասցնելու համար: Միջազգային պայմանագրերի համաձայն էլ՝ 25 տարի 10 մլրդ խ.մ. ծավալով գազատարը կարող է գազ մատակարարել միայն Ադրբեջանի Շահ Դենիզի շրջանից, որով Ռուսաստանի ներկայությունը բացառվում է:

Սակայն, ըստ հեղինակի, գազատարի ծավալի ընդլայնման պարագայում հնարավոր է, որ ռուսական Գազպրոմը ներգրավվի: Ակտիվիստներն ու «5 աստղի» առաջնորդները նշել են, որ նրանք գազատարին դեմ են, քանի որ այն մութ բիզնես գործարքների և բնապահպանական ռիսկերի արդյունք է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am