Ելենա Ստեպանենկոն առաջին անգամ մեկնաբանել է Եվգենի Պետրոսյանի հետ ամուսնալուծությունը
Ռուս հայտնի հումորիստ Ելենա Ստեպանենկոն առաջին անգամ մեկնաբանել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հետ ամուսնալուծվելու և համատեղ ունեցվածքը կիսելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ «ինչպես դատարանը որոշի, այնպես էլ կլինի»:
life.ru-ի փոխանցմամբ՝ Ստեպանենկոն նշել է, որ հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին՝ նկատելով, որ «դա կենցաղային հարց է»:
«Յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ բան պատահում է: Իմ ու Եվգենի Վահանիչի դեպքում տեղի ունեցավ ամուսնալուծություն, բայց դա կենցաղային հարց է: Դե հիմա այդպես է պատահել: Ամեն ինչ կլինի դատարանի վճռով. ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի»,- շեշտել է կինը:
Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստեպանենկոյի հետ լավ հարաբերությունների պահպանման հույս ունի:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը կալանք է սահմանել Պետրոսյանի ու Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ: Խոսքն այն գույքի մասին է, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծության գործընթացի շրջանակում:
Օգոստոսի 6-ին Խամովնիչեսկի դատարանում կայացել էր Պետրոսյանի ու Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չէին եղել:
Աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:
Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:
Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:
Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:
«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:
Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:

















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը