Մեկդ Նիկոլին ասեք...
Մեկդ Նիկոլին ասեք, որ ինքը արդեն վարչապետ է ընտրվել, ժողովրդի հետ խոսալու համար հանրահավաք անել պետք չի: Մեկդ Նիկոլին ասեք որ եթե մեզ կարոտել է թող հարյուրավոր իրեն «կարոտած» տեսնողների նամակներին գոնե պատասխանի իր գրասենյակը, թող գոնե մի քանիսին ընդունի լսի էդ «ժողովրդի» բարձրացրած հարցերն ու առաջարկները:
Մեկդ Նիկոլին ասեք որ մարդիկ չգիտեն ավելի հեշտ է 10 տարեկան աղջիկ դառնալ ու նամակ գրե՞լ, թե ռուսաստանից եկած հարուստ գործարար թե արտասահմանից ԼԳԲՏ հարցերով մտահոգ հայազգի, որ արժանանան նրա ընդունելությանը արտահերթ կամ գոնե հերթով:
Մեկդ Նիկոլին ասեք, որ ազգի և երկրի համար կարևոր հարցերը ֆեյսբուքյան լայքերի քանակով չի որոշվում և մեկդ Նիկոլին ասեք, որ շատ հարցեր կան մանավանդ անվտանգության հետ կապված որ մարդը չի կարող ի ցույց բոլորի դնել լայք հավաքելու հույսով, որ այն արժանանա ուշադրության:
Մեկդ Նիկոլին ասեք, որ հանրահավաքին գալ և հարյուր հազարների դեմ ելույթ ունենալը ժողովրդի հետ խոսել չի` այլ ժողովրդի առաջ ելույթ ունենալ է, և որ ամեն մարդ չի որ իրեն կոտորելով պետք է արանքը ճղի գա հասնի հարթակին ու մինչև կոկորդի պատռվելը գոռա, որ իր հարցը լսեն:
Մեկդ Նիկոլին ասեք, որ «ազգովի» ՔՊ չեն դառնալու որ աշխատանք գտնեն, որ երկրի կառավարումը «ժողովրդին» ասելը հարյուր հազարավորները չէին ընկալել որպես երկրի կառավարումը ՔՊ-ին և ՀԱԿ-ին կամ մեկ այլ կուսակցության հանձնելն է:
Մեկդ Նիկոլին ասեք որ ԱԱԾ-ով մարդկանց վախացնել չի հաջողվել նախկիններին, չի հաջողվի ներկաներին, չի հաջողվելու հաջորդներին:
Մեկդ Նիկոլին ասեք որ 100 օրում երկրի պետական վերահսկողության գործը սերժի թաքնված նկար գտնելն ու գոլդ համարանիշներ հետ բերելը չի, որ բարձրացված հարյուրավոր նախկին պետական թալանների մասին (չիրականացվող տեխասմոտր, գազի չարվող ծառայություն, անկանոն ջրի չմատակարարում, բենզալցակայանների և գազալցակայանների խայտառակ խախտումներ) հարցերին վաղուց կարելի էր լուծում տալ:
Մեկդ Նիկոլին ասեք, որ կոռումպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցը շատ արագ հատուկ երկիրը կոռումպացնելու համար հորինված հարկային խուլիգանությունը պետք էր վերացնել:
Մեկդ Նիկոլին ասեք, որ իր «ժողովուրդը» այսքան ժամանակում ապրանքներից միայն «տեղական բանանի» գնի անկում չէր ակնկալում այլ լուրջ փոփոխություններ և ոչ թե լուրջ թանկացումներ առաջին անհրաժեշտության ապրանքների գներում:
Եվ մեկդ Նիկոլին ասեք, որ 100 օրվա հաշվետվությունը խոսքով չենք ուզում գործով էինք սպասում: Մեկդ Նիկոլին ասեք, որ թողեք աշխատեն-ը շուտով չի աշխատի արդեն ...
Արշակ զաքարյան ֆեյսբուքյան էջից


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ