Կառավարությունն ընդունեց Ծառուկյան դաշինքի պատգամավորների նախագիծը
Գործադիրը հավանություն տվեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: «Այդպիսով, անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար»,- ասաց Թանդիլյանը: Ըստ հիմնավորման, օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը, կընդլայնվի աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակը և էապես կթեթևացնի նրանց աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը:
Կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: Իսկ եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության: «Նախագիծն ընդունելի է և որոշակիորեն հնարավորություն է տալիս արհեստակցական միություններին ունենալ անկախություն»,- ասաց Թանդիլյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը