Դեռ վաղ է ՀՀ-ում ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը. Ռիչարդ Միլս
Կոռուպցիան եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար հնարավորությունների չապահովելը Հայաստանում ամերիկյան ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Հարցին, թե այսօր, երբ ՀՀ կառավարությունը լուրջ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, հնարավո՞ր է ամերիկյան խոշոր ներդրումներ գան Հայաստան, դեսպանը պատասխանեց. «Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են ամերիկացի ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ՝ դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում: ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում Հայաստանում առկա հնարավորությունների մասին, հետաքրքրություն կա, բայց ներդրողները ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամո՞ւտ է լինում կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, քննությունները, որոնք սկսվել են կոռուպցիոն գործերով, ինչպես է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի եւ իրավունքի պահանջներին»:
Դեսպանը հավելեց, որ ամերիկացի ներդրողները նաեւ հետեւում են, թե ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը տեղական ու օտարերկրյա, այդ թվում ամերիկացի գործարարների խնդիրներին, եթե հարկային խնդիրներ են ծագում, ինչպես է այդ ընթացքը ապահովվում «Նաեւ հետեւում են «Լիդիան Արմենիայի» շուրջ տեղի ունեցող գործընթացների ընթացքին: Կառավարության հանձնառությունները, գործողությունները ինձ վստահություն են ներշնչում, եւ ես ապագա ամերիկյան ներդրումների մասով վստահ եմ»,-ընդգծեց Միսլը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը