Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Հայաստան

Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան. Արմեն Սարգսյան

Ներկայում Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալությունների հետ հարցազրույցում:

-Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:

-Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին և առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, և ով դիտել է վերջին երեք մունդիալները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում:

Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով: Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը:

Կարծում եմ՝ այսօր կարևորն այն է, որ այս առաջնություն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը: Ցավոք, այսօր, 21-րդ դարում, վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում է իրերի իրական պատկերը: Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ և լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է: Իմ երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973 թվականին Երևանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաև նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին և 1975-ին- հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ Հանրապետության համար:

Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»-ն է, և մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետև այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:

-Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում:

-Ֆրանսիային: Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար: Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ: Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը: Երրորդը՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են: Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի:

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երևանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ:

Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ-որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում: Եվ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը: Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր: Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:

-Շատերն ակնկալում են, որ տարբեր երկրների քաղաքական և գործարար վերնախավի հետ Ձեր կապերը հնարավորություն կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել երկրի համար: Հաջողվե՞լ է արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել:

-Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ:

Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:

Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, և դրանք տարածել եվրասիական շուկայում:

Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաև Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, և վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները:

-Իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա՞ նրանց համար: Ասենք, սիրահայերը. կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում:

-Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:

Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարևորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի, չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:

Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից:

-Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է: Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն և երբեք չկորցնի հայրենիքի հետ կապը:

Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է և մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով:

-Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք մինչև քաղաքականություն մտնելը, և ինչպե՞ս է գիտական ոլորտի փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում:

-Իհարկե, հետաքրքրություն մնացել է: Այն ոլորտները, որով ես զբաղվել եմ՝ հարաբերականության տեսություն, տիեզերագիտություն, ռելյատիվիստական աստղաֆիզիական՝ դա տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, և գիտական իմացության միջոցով մենք ավելի շատ ենք մոտենում ճշմարտությանն ու Աստծո ընկալմանը: Որքան խորն ենք մենք հասկանում ֆիզիկայի օրենքները, այնքան ավելի հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունն ու բացարձակ գեղեցկությունը:

Ի՞նչ է ինձ տվել գիտությունը իմ ներկայիս աշխատանքում: Առաջին հերթին՝ մտածողության կարգապահություն: Երկրորդը. անկախ նրանից, ինչով ես դու զբաղվում՝ գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարևոր գործոն է առողջ բանականությունը և տրամաբանությունը: Շատ կարևոր է նաև, որ ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի տվյալ խնդրի լուծումը: Ես դա անվանում եմ տեսլական: Այնուհետև լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ՝ ընդհուպ մինչև իրական նպատակները:

-Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար: Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:

-Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան:

Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, և անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:

Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, և ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:

Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձևը գոյություն ունի բավականին երկար: