Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Նավալնիի հիմնադրամը պատմել է Մեդվեդեւի գաղտնի «կայսրության մասին»

Ալեքսեյ Նավալնիի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է հետաքննություն եւ ֆիլմ, որոնք պատմում եմ Դմիտրի Մեդվեդեւի ունեցվածքի մասին։ Ինչպես հաստատում է հետաքննությունը, Ռուաստանի վարչապետի հետ կապ ունեցող հիմնադրամներին է փոխանցվել առնվազն 70 մլրդ. ռուբլի եւ կարողություն։
Ինչպես նշվում է, Մեդվեդեւի անվան հետ են կապված ընդհանուր առմամբ մի քանի թանկ անշարժ գույքի օբյեկտներ։ Դրանց թվում են «Միլովկա» կալվածքը Պլեսեում, Զնամենսկոե ավանի կալվածքը Ռուբլյովկայում՝ մոտ 5 մլրդ ռուբլի արժողությամբ, նստավայր Կուրսկի շրջանում, խաղողի այգիներ Անապայում, առանձնատուն «Կռասնայա պոլյանայում», հողատարածք Մասլովո գյուղի մոտ, ինչպես նաեւ երկու հողատարածքը ծովի մոտ՝ Կրասնոդարի երկրամասում, առանձնատուն Պետերբուրգում։ Բացի այդ հիմնադրամը հաղորդել է, որ կրկին Մեդվեդեւի հետ կապված օֆշորը ունի երկու զբոսանավ։
Հրապարակման մեջ փաստում են, որ թվարկված ունեցվածքը ձեռք է բերվել «օլիգարխների տված կաշառքով եւ պետբանկերի վարկերով»։ Փաստացի բոլոր թվարկված ակտիվները պատկանում են բարեգործական հիմնադրամների, եւ, ըստ էության, «չեն պատկանում ոչ ոքի», – ասվում է հետաքննության փաստաթղթում։ Այս օբյեկտների կառավարիչները Մեդվեդեւի ընկերներն ու համակուրսեցիներն են, ինչպես նաեւ նրա «վստահված անձինք»։
Հիմնադրամի հետաքննության մեջ նշվում է, որը «Միլովկայի» հողատարածքը պատկանում է «Գրադիսլավա» եւ «Դառ» հիմնադրամներին։ «Գրադիսլավայի» հիմնադիրն է համարվում Լեոնիդ Ռուբցովը, ով նաեւ ղեկավարում է «Գրին Յարդ» ֆիման։ Իր հերթին «Գրին Յարդը» պատկանում է «Սոցգոսպրոյեկտ» հիմնադրամին, որը կառավարում են Մեդվեդեւի համակուրսեցիները՝ Իլյա Ելիսեեւը եւ Ալեքսեյ Չետվերտկովը։
«Սոցգոսպրոյեկտին» է պատկանում նաեւ Ռուբլյովսկոե մայրուղու շրջանում, Զնամենսկոե ավանի «շքեղ կալվածքը»։ Հակակոռուպցիոն հիմնադրամը այն գնահատել է ավելի քան հինգ միլիարդ ռուբլի։ Համաձայն պետական փաստաթղթերի՝ այս անշարժ գույքը հիմնադրամին նվիրաբերել է միլիարդեր Ալիշեր Ուսմանովը։
Տուն Զնամենսկիում, Մերձմոսկվա
Մեդվեդեւի անվան հետ է կապված նաեւ Կուրսկի շրջանի Մանսուրովո գյուղի կալվածքը։ Կալվածքի տարածքում տեղակայված են սպորտային կորտ, ուղղաթիռի հարթակ եւ մեծ առանձնատուն։ Դրա կողքին գտնվում է «Մանսուրովո» ագրոհամալիրը։ Դրանք կառավարում են Իլյա Ելիսեեւը եւ Մեդվեդեւի զարմիկ Անդրեյը։
«Սոցգորպրոյեկտի» դուստր ձեռնարկությունների թվում են «Սկալիստի բերեգ» ՓԲԸ–ն, որը Կրասնոդարի երկրամասում մեծ հողատարածք ունի։ Այն գտնվում է Անապայի Վարվարովկա ավանում։ Այստեղ 100 հեկտար զբաղեցնող հողատարածքի վրա ամբողջովին խաղողի այգիներ են տնկված։

Գրաֆ Կուշելյով–Բեզբորոդկոյի առանձնատունը Պետերբուրգում

 Հետաքննության մի առանձին գլուխ նվիրված է Վլադիմիր Դյաչենկոյին, «Տեխինպրո» ֆիրմայի ղեկավարին, ում հակակոռուպցիոն հիմնադրամը անվանում է «Մեդվեդեւի վստահված անձ»։ Այս ազգանունը հիշատակվում էր Մեդվեդեւի գաղտնալսված նամակագրության մեջ։ 2014–ի օգոստոսին այն հրապարակել էր «Շալտայ–Բոլտայ» կայքը։ Այս նամակագրությունից երեւում էր, որ Մեդվեդեւը ունի հատուկ փոստ անձնական գնումների համար, ընդ որում բոլոր առաքումները ձեւակերպվում էին Դյաչենկոյի անունով` «Տեխինպրո»–ի հասցեով։
Հիմնադրամների շարքում, որոնք ինչպես նշում է Հակակոռուպցիոն հիմնադրամը, օգտագործվում են անշարժ գույքը կոծկելու համար, հիշատակվում է նաեւ Ձմեռային օլիմպիական խաղերի աջակցության հիմնադրամը։
Ինչպես նշվում է հետաքննության փաստաթղթերում, Մեդվեդեւի նախագահության տարիներին, նախագահի գործերի կառավարչությունը 18 միլիոն ռուբլիով Ռուբլյովսկոյե մայրուղու տարածքում գտնվող հողատարածք է վաճառել մի ֆիրմայի, որը ղեկավարում է Մեդվեդեւի համակուրսեցի Ալեքսեյ Դոլգուշեվսկին։ Ընդ որում, համաձայն կադաստրի գրության, դրա արժեքը կազմում է 601.5 միլիոն ռուբլի։ Մի քանի ամսվա ընթացքում այն վերաձեւակերպեցին որպես «Դառ» հիմնադրամի սեփականություն, որին էլ մինչ այժմ պատկանում է այդ հողատարածքը։
Մեդվեդեւի հետ իր վստահված անձանց միջոցով կապված կառույցները նույնպես արժեքավոր ակտիվներ են ստացել Կրասնոդարի երկրամասում,– ասվում է հետաքննության փաստաթղթում։ Խոսքը Ուտրիշում մերձափնյա հողատարածքի եւ Օլգինկայում՝ հանգստյան տան մասին է։ Երկուսն էլ գտնվում են Կրասնոդարի երկրամասում։ Մրցույթների արդյունքներում, որոնցում, ինչպես նշվում է հետաքննության փաստաթղթերում, մասնակցել են կեղծ ֆիրմաներ, մասնակիցները ստացել են Դմիտրի Սոլովյովի «Նաուտիլուսը», ով գլխավորում է Սվետլանա Մեդվեդեւայի սոցիալ–մշակութային նախաձեռնությունների հիմնադրամը եւ «Դառ» հիմնադրամը։

Պարզվել է, որ «Դառ» հիմնադրամի հետ է կապված նաեւ Կուշելյով–Բեզբոռոդկոյի առանձնատան ձեռք բերումը, որը վերանորոգվել եւ վերածվել է 29 բնակարաններով էլիտար տան։ Ի սկզբանե այն ձեռք է բերել «Ցերտում—Ինվեստ» կազմակերպությունը։ Դրա հիմնադիրն էլ հանդիսանում է Ելիսեեւի աշակերտ եւ «Դառ» հիմնադրամի նախկին տնօրեն Ֆիլիպ Պոլյանսկին։ Այնուհետեւ առանձնատունը հանձնվել է «Դառ»–ին։ Կալվածքի վերակառուցումից հետո Պոլյանսկին «Ցերտում Ինվեստի» 30% մասնաբաժինը հանձնել է կիպրոսյան Solarest օֆշորին, որը իր հերթին պատկանում է Waidelotte Nominees-ին։ Waidellote-ը տնօրինում է նաեւ մեկ այլ օֆշորի, Fucina Limited, որը 100%-ով պատկանում է Իլյա Ելիսեեւին։ Նրան են պատկանում նաեւ երկու զբոսանավ՝ ընդհանուր 16մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ։ Հետաքննության ձեռքին կան նկարներ, որտեղ այդ նավերը կառանված են Պլեսեում «Միլովկա» կալվածքի մերձակայքում։ Բացի այդ զբոսանավը 2016-ին գտնվել է Նեւայի վրա՝ «Ալիե Պառուսա» ավարտական միջոցառմանը։ Ֆեստիվալի լուսանկարները հրապարակվել են Մեդվեդեւի ինստագրամում։ Երկու զբոսանավերի անունն էլ «Ֆոտինիա» է, որ համարվում է Սվետլանայի (այդպես է վարչապետի կնոջ անունը) եկեղեցական տարբերակը:

Top-News.am