Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Էռնեկյանի կողմից ԱԳՆ նախկին շենքում բիզնես կենտրոն կկառուցվի

Հայաստանում կատարված փոփոխությունները եւ դրա հետ առաջ եկած սպասելիքները կազդեն նաեւ արգենտինահայերի վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին Արգենտինայի անկախության օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Նրա խոսքով, թավշյա հեղափոխությունը Հայաստանում «վիրտուոզ» կերպով իրականացվեց. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հասարակական, հանրային, տնտեսական, քաղաքական պահանջի արտահայտումն էր, որը բավականին վիրտուոզ կերպով իրականացվեց, քանի որ ամեն ինչ կատարվեց խաղաղ ցույցերի միջոցով։ Յուրաքանչյուր փոփոխություն իր հետ սպասելիքներ է բերում եւ այդ փոփոխությունները, այդ սպասումները զգալու պատրաստակամությունը ազդելու է այն արգենտինացիների վրա, որոնք հայկական ծագում ունեն։ Այն հայերը, ովքեր ժամանակին հաստատվել է Արգենտինայում, այսօր սերտ կապեր են պահպանում Հայաստանի հետ, ավելին այդ կապերը միայն էմոցիոնալ չեն, այլ նրանք ներդրումներ են կատարում Հայաստանում, այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը»։

Դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ Հայաստանում արգենտինացիները ավելի մեծ թափով ներդրումներ կանեն. «Հույս ունենք, որ այդ պատրաստակամությունը շատ ավելի ակտիվ կլինի։ Հայաստանում փոփոխություններից հետո սպասվում է, որ որակական ավելի նշանակալի թռիչք կապահովվի Արգենտինայի հայ համայնքի կողմից Հայաստանում ավելի լայնածավալ գործունեություն իրականացնելու համար»։

ՀՀ–ում Արգենտինայի դեսպանը շեշտեց, որ ակտիվորեն զարգանում են հայ–արգենտինական տնտեսական հարաբերությունները, ավելանում են ներդրումները. «Հայաստանում կատարվող ներդրումները բավականին մեծ ծավալ ունեն։ Արդեն իսկ գոյություն ունեցող ներդրումների կողքին կան նոր ծրագրեր, ինչպես, օրինակ, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից ՀՀ ԱԳՆ նախկին շենքում բիզնես կենտրոնի կառուցման նախագիծն է։ Ներդրումների մեկ այլ ուղղություն արգենտինահայերի կողմից Տավուշում ջերմոցների ներդրումներն են, գրեթե 120 ջերմոցներ են այնտեղ արդեն կառուցվել։ Կա մեկ այլ միտում, որ արգենտինահայերի նվիրատվությունները դառնան ներդրումներ, այդպիսով ավելի փոխշահավետ դառնալով»։

Երկկողմ առեւտրաշրջանառությունը, նրա խոսքով, 1998 թվականի զրոյական ցուցանիշից հիմա հասել է 8 մլն դոլարի։ «Սակայն, երկկողմ առեւտրի ոլորտում երկու երկրները բախվում են մի շարք դժվարությունների, քանի որ աշխարհագրորեն հեռու են, այստեղ ավելի ստեղծարարություն է պահանջվում, բացի այդ Հայաստանը ծով ելք չունի, ավելին հայկական շուկան փոքր է, ուստի շեշտը դրվում է լոգիստիկ առումով ավելի հեշտ արտահանվող ապրանքների վրա։ Այս պահին հիմնականում աշխատանք է տարվում ոչ մեծ գյուղատնտեսական ապրանքների եւ աուդիո սարքավորումների արտահանման վրա»,–նկատեց դեսպանը։

Խոսելով Արգենտինայի շուկայի համար հետաքրքրիր հայկական հայկական արտադրանքից՝ նա նշեց հայկական գինիներն ու ՏՏ ոլորտը: