Եվրոպա՝ կովկասյան շեշտադրմամբ. ուկրաինացի լրագրողը կիսվել է Երևան կատարած այցի տպավորություններով
Ուկրաինական Обозреватель պարբերականի խմբագիր Յուրի Մարչենկոն հոդված է հրապարակել Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին:
«Այստեղ եզակի շուկաներ կան»,- համեմատելով հայկական շուկաները Ուկրաինայի հետ Մարչենկոն նշում է, որ Հայաստանի շուկաներում բոլորն իրեն «եղբայր» էին ասում:
Հեղինակը հումորով է շնորհակալություն հայտնում հայերին՝ նշելով, որ «շնորհակալություն» բարդ բառի փոխարեն հայերն օգտագործում են «մերսի» բառը:
Իսկ Հայաստանի մայրաքաղաքն ուկրաինացի լրագրողն անվանում է «Եվրոպա՝ կովկասյան շեշտադրմամբ»: Լինելով «Արարատ» կոնյակի թանգարանում՝ Մարչենկոն բելառուսցի, լեհ, ղազախստանցի և սլովակ գործընկերների հետ եկել է այն եզրակացության, որ իրենց երկրներում չկա նման միասնական ազգային բրենդ, ինչպիսին «Արարատ» կոնյակն է Հայաստանում:
Հայաստանի այցեքարտերի շարքում լրագրողը նշել է նաև ծիրանը, կեռասը, Փարաջանովի թանգարանը, դեպի Արարատ բացվող տեսարանը և Սևանա լիճը:
Իր հոդվածը Մարչենկոն եզրափակում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին ակնարկով, որը «ժողովրդին բարեփոխումների հույս է տվել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի