Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Հայաստանյան փոփոխությունները նոր հնարավորություն և նոր մարտահրավերներ են ստեղծել ԼՂ հակամարտության գործընթացում

Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցան լայնամասշտաբ պատերազմի գծին, այժմ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նոր հնարավորություն և նոր մարտահրավերներ են ստեղծել կողմերի համար, գրում է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը:

Ըստ հեղինակի՝ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարժման ընթացքում խելամտորեն խուսափել է արտաքին քաղաքականության հարցերից: Սա ավելի դժվար կլինի այժմ, երբ նրա կառավարությունն արդեն իշխանության է, և առավելապես դժվար կլինի Լեռնային Ղարաբաղի հարցում: Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր զգուշավոր լինելու հարցում, գրում է նա։

Վերջին տարիներին երկու կողմերում էլ հանրային էյֆորիայի ալիք է գրանցվել, Ադրբեջանում՝ քառօրյա պատերազմից հետո, Հայաստանում՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, երբ մարդիկ սկսեցին հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է:


Ակնկալիքները, սակայն, պետք է չափավորվեն:

Նիկոլ Փաշինյանը մի շարք կարճաժամկետ մարտահրավերների առաջ է կանգնած: Ազգային անվտանգությունն ավանդորեն եղել է Հայաստանում լիբերալ ընդդիմության «Աքիլեսյան գարշապարը»:

Հանրությանն անվտանգության հարցերին հանձնառության հավաստիքներ տալու հետ միաժամանակ՝ կարևոր է նաև անցումը կառավարելը: 1990-ականների վերջերից հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակը սեղմվել է մի նեղ խմբի մեջ, որի մեջ են եղել միայն նախագահներն ու արտգործնախարարները: Չափազանց զգայուն ինստիտուցիոնալ հիշողություն է կուտակված ընդամենը մի քանի անձանց մոտ: Դրա փոփոխման ընթացքում գործընթացը խոցելի է դառնում:

Բաքուն կարող է ցանկանալ արագ շարժվել առաջ՝ բանակցություններում դիրքերի փոփոխության հույս ունենալով, մինչ Փաշինյանի թիմը կհասցնի լրացնել իր բացը: Ներկայիս խաղաղության առաջարկը, որ հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անունով, արդեն փոփոխվել է մի քանի անգամ: Երբ, ինչպես նախկին առաջատար բանակցողն է նշել, բանակցությունները բովանդակության մասին չեն, այլ թե «որ փաստաթուղթը պետք է լինի բանակցությունների հիմքը», ինստիտուցիոնալ հիշողությունն առանցքային ռեսուրս է դառնում:

Բացի այդ, հեղինակը նշում է, որ «թավշյա» հեղափոխությունն Ադրբեջանին դուրս է բերել իր հարմարավետության գոտուց, քանի որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը ղեկավարում է մեկը, ով Ղարաբաղից չէ: Փաստը, որ Հայաստանը մի խումբ ղարաբաղցիների իշխանության տակ է եղել, երկու տասնամյակ շարունակ եղել է ադրբեջանական վերլուծության հիմնաքարը: «Ղարաբաղյան կլանը» գրավիչ գաղափար է, երբ պետք է պատասխաններ գտնել վերջին 20 տարվա փակուղու համար: Այդ մտածողությունը ենթադրում է, որ կլանի վերացումից հետո բանակցությունները փակուղուց դուրս են գալու: Դա, սակայն, բոլորովին անիրատեսական է:

Զարմանալի չէ, որ Ղարաբաղի հայերը միշտ ավելի կոշտ դիրքորոշում ունեն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տարածքային զիջումների հարցում, սակայն Հայաստանը նույնպես հետ չի մնում:

Ղարաբաղի վերաբերյալ հանրային կարծիքը միշտ իր դերն է ունեցել՝ անգամ ավտորիտար առաջնորդների համար: Այն շատ ավելի դժվար կլինի անտեսել Հայաստանում ժողովրդավարական իշխանությունների համար:

Նիկոլ Փաշինյանի առանցքային երկարաժամկետ մարտահրավերը Հայաստանի երկու տարբեր տեսլականների հաշտեցումն է, որոնք գոյություն են ունեցել անկախությունից ի վեր:

Առաջինը միջազգային ճանաչված պետություն Հայաստանն է, որը փորձում է ինտեգրվել ավելի լայն աշխարհին և իրականացնել երկրի ժողովրդավարացման խոստումը: Մյուսը Ղարաբաղի հետ միավորման շարժումից ծնված Հայաստանն է, որը ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև դրա շուրջ գտնվող տարածքները:

Վերջին 20 տարում առաջինի պաշտոնական քաղաքականությունը հետևողականորեն զիջել է երկրորդի ոչ պաշտոնական քաղաքականությանը:

Հակասությունները կառավարելու ուղղությամբ քայլերից մեկը կլինի այն, որ Ղարաբաղի հայերն իրենք իրենց ներկայացնեն Մինսկի խմբի բանակցություններում: Նրանց ներառումը բանակցություններում կարևոր է Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար՝ գծել քաղաքական համայնքի այն սահմանները, որին նրանք վերջին հաշվով հաշվետու են: