Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

Ինչպես պետք է մայիսի 31-ին իրենց օրն անցկացնեն Պուտինը, Փաշինյանը, Շակիրան, Նազարբաեւը եւ մյուսները

Լրատվամիջոցները համառորեն իրենց ընթերցողներին առաջարկում են հետեւել աստղագուշակներին, մոռանալով, որ իրենց գրածը վերաբերում է նաեւ քաղաքական գործիչներին, պետության ղեկավարներին, հայտնի դերասաններին կամ երգիչներին: Եւ ահա, թե ինչ կլինի, եթե նրանք՝ Նիկոլ Փաշինյանը, Մակրոնը, Թրամփը, Պուտինը եւ մյուսները հետեւեն աստղագուշակների խորհրդին: Վերցնենք հայաստանյան ամենահայտնի լրատվամիջոցներից մեկի հրապարակած աստղագուշակը եւ տեսնենք, թե ինչ կլինի, եթե աշխարհում բոլոր-բոլորը, այդ թվում եւ հայտնի դեմքերը հետեւեն աստղագուշակների խորհուրդներին:  

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ամեն ինչ պետք է անի վաղ արթնանալու համար եւ մանրակրկիտ նախապատրաստվի տանից դուրս գալուն: Նախապես պետք է ծրագրի գործերը, առավելագույնս ուշադիր լինի, քանի որ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ կարեւոր բան կարող է մոռանալ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մայկրոնը, պարզվում է, սիրում է երկար մնալ անկողնում: Օրը նա անհոգ պետք է սկսի: Դրա համար լուսաբացին նա պետք է պատրաստվի արդեն այսօր, բնականաբար, հագուստ ընտրելով եւ հավաքելով պայուսակը: Եւ ոչ մի դեպքում նա չպետք է այս հարցում օգնություն խնդրի կնոջից՝ Բրիժիտից:

Նիկոլ Փաշինյանը պետք է հնարավորինս վաղ արթնանա: Քնելու ցանկության դեմ պայքարելու համար խնձոր ուտի, բայց սուրճ չխմի: Խնձորը նյութեր է պարունակում, որը կոֆեինից ավելի լավ է առույգացնում: Մնում է, որ Փաշինյանը չտրվի գայթակղությանը եւ հրաժարվի ամեն տեսակ սրճերից, նույնիսկ, երբ առաջարկի հեղինակն Աննան լինի:

Նուրսուլթան Նազարբաեւը՝ Ղազախստանի նախագահը պետք է օրվա ծրագիր կազմի: Երբ Նազարբաեւն ինչ-որ բան մոռանում է, խնդիրները կուտակվում են, իսկ դա նրան խանգարում է մյուս գործերին հետեւել:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին օրը լավ սկսելու համար այլ մարդ է պետք, չի խանգարի նաեւ ծրագրել օրը: Նա դժվարությամբ է արթնանում, մշտապես ինչ-որ բան մոռանում է: Այդ ցրվածությունը կարող է շտկել Պերիստերան՝ կինը, որը կօգնի պատրաստվել աշխատանքի գնալ: 

Բելառուսի երկարամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն օրը պետք է սկսի դրական տրամադրությամբ: Այդպես նա կարող է իրեն ենթարկել հաջողությունը: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրը պետք է առույգ սկսի, եւ որ ամենակարեւորն է՝ ինքն իրեն օգնի արթնանալ: Իսկ արթնանալու արդյունավետ մեթոդներ պետք է ուսումնասիրի արդեն այսօր: Պուտինն օրը պետք է սկսի մարմնամարզությամբ կամ կոնտրաստային ցնցուղ ընդունելով: Իսկապես, կոնտրաստային ցնցուղը շատ կարեւոր է հսկա երկիրը ղեկավարելու համար:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին մայիսի 31-ին պետք է արթնանա եւ օրը սկսի ամենակարեւոր գործերով: Երեկոյան ժամերի համար հնարավորինս քիչ բան թողնի: Սա գլխավոր կանոնն է Իրանի նախագահի համար:

Բրեդ Փիթի համար սիրած երաժշտության հնչյունների ներքո արթնանալն ու օրը սկսելը լավագույն տարբերակն է: Լրացուցիչ օգնություն կարող է լինել վազքը կամ մարմնամարզությունը: Ահա թե ինչ քիչ բան է պետք է աշխարհահռչակ դերասան լինելու համար:

Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի առաջնորդի համար կարեւորը լռությունն է: Ոչ ոք չպետք է նրան խանգարի կամ ձանձրացնի իր խնդիրներով՝ նույնիսկ Մեհրիբան խանումը: Ալիեւը պետք է ձգտի առավոտյան խուսափել ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից, ինչպես նաեւ անհարկի ռիսկերից: Համաձայնեք, դժվար է խուսափել Մեհրիբանի հետ կոնֆլիկտից խուսափելուց:

Շակիրան պետք է զբաղվեք անձնական խնդիրներով, թեեւ դժվար է պատկերացնել, որ նա դրանցից ունի: Օրն արդյունավետ դարձնելու միակ հնարավորությունը դժվար գործերը հետոյին թողնելն է: Ռիսկի չպետք է դիմի եւ հավաք լինի, չնայած դա եւս դժվար է պատկերացնել: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առավոտյան քիչ բան է պետք, նույնիսկ այս նախընտրական շրջանում: Նրա համար գլխավորն առանձնանալու եւ մտերիմների ուշադրություններից իրեն ազատելու հնարավորության մեջ է: Միայնությունն Էրդողանի  համար խնդիրներից փրկություն է, իսկ դա նշանակում է, որ գոնե մի քանի րոպե մենակ մնալը պարզապես անհրաժեշտություն է: Մնում է, որ նրա կինը՝ Էմինեն նրան չկասկածի եւ հիմար բաներ չմտածի, երբ ամուսինն առանձնանա: