Մոդելը ոստիկաններին առաջարկել է իր հետ սեքսով զբաղվել (Լուսանկարներ)
Մոսկվայում ապրում է Կիրա Մայեր անունով մի աղջիկ։ Նա ներկայանում է որպես Instagram-մոդել։ Հայտնի է, որ Կիրա Մայերի իսկական անունը Դարյա Ցվետկովա է։ Նա իբրև 24 տարեկան է, չնայած մոդելային մրցույթների տվյալներով՝ այդ տարիքն արդեն մի քանի տարի չի փոխվում։ Դատելով նրա Instagram-ից, այս աղջիկն իր ապրուստը վաստակում է ներքնազգեստի գովազդով, չնայած սոցցանցերում նրա նախկին համադասարանցիները պատմում են, որ նա աշխատել է էսկորտ ծառայությունում և որպես «էլիտար մարմնավաճառ»։
«ԿՊ»-ն գրում է, որ սկանդալային մոդելը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Մոսկվայի կենտրոնում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա վարելիս աղջկան կանգնեցրել են ճանապարհային երթևեկության տեսուչները։ Պարզվել է, որ աղջիկը վարորդական իրավունք չուներ՝ նրան դեռ անցած տարի էին զրկել վարորդական իրավունքից՝ վթարի վայրից փախուստի դիմելու պատճառով։ Տեսուչը սկսել է արձանագրություն կազմել։ Այդ ժամանակ աղջիկը, փորձելով նրա ձեռքից խլել թուղթը, հարձակվել է ոստիկանի վրա։ Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի հանդեպ բռնություն կիրառելու մասին։
Բայց կա ևս մեկ նուրբ պահ՝ ձերբակալության պահին աղջիկը փորձել է կաշառել տեսուչներին՝ նրանց առաջարկելով ինտիմ ծառայություններ՝ ըստ նրանց ընտրության՝ «սոլո կամ դուետով»։

Հիմա ըստ քրեական օրենսգրքի սկանդալային աղջկան սպառնում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք կամ էլ մինչև վեց ամիս ազատազրկում։ Առավելագույն պատիժն է հինգ տարվա ազատազրկումը։ Ի դեպ, 2017թ.-ի նոյեմբերին Մայերը հինգ օր վարչական կալանքի տակ է մնացել՝ վթարի վայրից փախուստի դիմելու համար։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է