Մի՞թե պայքարում էինք վրեժխնդիր լինելու համար
Անընդունել է #ԵՊՀՌեստարտ նախաձեռնության պնդումներն առ այն, որ ԵՊՀ֊ում չկա ակադեմիական միջավայր, որ ուսանողներն ու դասախոսները քաղաքական հետապնդումների են ենթարկվել, որ իրենց կողմից բարձրացված խնդիրները միայն սուբյեկտիվ են և մեծ հաշվով կախված են համալսարանի ղեկավարությունից։
Ունենալով #ԵՊՀՌեստարտ նախաձեռնությանը հակընդդեմ ակցիա, մեկ օր գիշերելով ԵՊՀ֊ում նկատել եմ մի շարք նորընտիր պաշտոնյաների կապը #ԵՊՀՌեստարտ նախաձեռնության անդամների հետ։ Հարկ եմ համարում շեշտել, որ մտահոգված եմ ԿԳ նախարարության «ոչինչ չասող» արձագանքից, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լռությունից։ Քանի որ բոլորովին վերջերս վարչապետը կոչ էր անում դադարեցնել բոլոր տեսակի քաղաքացիական անհնազանդության ակցիաները, այս անգամ, ԵՊՀ մուտք գործած Ռեստարտ նախաձեռնության քաղաքացիական գործողությունները, դռներ փակելու և աղմուկ աղաղակով ռեկտորի նկատմամբ ճնշում բանեցնելու, քաղաքական այլ հայացք ունենալու համար հաշվեհարդար տեսնելու դրսևորումները մատնեց լռության։
Այստեղ ես կողմնակալ, ուղղորդման տարրեր եմ տեսնում, որն անընդունելի եմ համարում։ Ինքս լինելով Մայր բուհի շրջանավարտ, հարկ եմ համարում նշել, որ ես այդ արժեքների կրողը չեմ, որն ինձ թույլ կտա անհարկի անվանարկել Մայր բուհի ռեկտորին, դուռ փակել և խոչընդոտել նրա ազատ շարժման իրավունքը, հարգանքի չարժանացնելով երկար տարիներ ունեցած նրա աշխատանքային վաստակը։ Ցանկանում եմ նշել, որ Ռեստարտ նախաձեռնության ակտիվությունը շատ ավելի նման է վրեժխնդրության քան համալսարանի բարելավմանն ուղղված մտահոգ քաղաքացիների դրսևորում։ Այս ամենն ինձ լուրջ մտահոգությունների առիթ և անվստահության տեղիք է տալիս Ռեստարտ նախաձեռնության գործողությունների նկատմամբ։
Համոզված կերպով կարող եմ նշել, որ հետագա վրեժխնդրությունների համար չէի պայքարում «ՄերժիրՍերժին» գոչյուններով և որ վերջնագրային ճանապարհով, առանց դատ ու դատարան, առանց օրենքի համապատասխանության հարց կարգավորելու համար չէր հեղափոխության իմ մասնակցությունը։
Հայտնում եմ իմ խորը հիասթափությունը և ուզում եմ նշել, որ նման գործելաոճով Հայաստանը չէ, որ պետք է ուժեղ լինի և պաշտպանի Արցախի անվտանգությունը։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)