Երկրի բնակչության 13 տոկոսը մինչեւ հիմա էլեկտրականությանը հասանելիություն չունի
Աշխարհում մոտ 1 մլրդ մարդ կամ Երկրի բնակչության 13 տոկոսը մինչեւ հիմա էլեկտրականությանը հասանելիություն չունի: Այս մասին նշված է չորեքշաբթի տարածված Համաշխարհային բանկի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 13 տոկոսը մինչեւ հիմա առանց էլեկտրականության են ապրում: Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի, ինչպես նաեւ Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրները, ինչպես նախկինում, համարվում են այն տարածաշրջանները, որոնք էլեկտրականությանը հասանելիության դեֆիցիտի առավել բարձր մակարդակ ունեն: Երկրագնդի բնակչության գրեթե 87 տոկոսը, որոնք էլեկտրականությանը հասանելիություն չունեն, ապրում են գյուղական տեղանքներում»,- նշված է փաստաթղթում:
ՀԲ-ն նշում է, որ 2010 թվականից էլեկլտրաէներգիայի հասանելիություն ունեցող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է: «Եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա 2030 թվականին, մեր գնահատականներով, առանց էլեկտրականության կապրի 674 մլն մարդ»,- նշված է զեկույցում:
Փորձագետներն ընդգծում են, որ Հնդկաստանի իշխանությունները ամեն տարի էլեկտրականության հասանելիություն են տրամադրում իրենց 30 մլն բնակիչների, ինչն «ավելի է, քան աշխարհում որեւէ այլ երկրի ցուցանիշը»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը