ՀՀԿ-ականների տարօրինակ հարցերը եւ հասարակության արձագանքը
Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ականները հարցեր էին ուղղում Նիկոլ Փաշինյանին: Ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը՝ հարցեր տարօրինակ, հարցեր թարս ու շիտակ: Եթե հարցուպատասխանին հետեւեր հայաստանյան իրականությունից հեռու մի մարդ, ապա նրա մոտ տպավորություն կստեղծվեր, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր խմբակցություն է, իսկ Նիկոլն էլ տասը տարի ղեկավարել է Հայաստանը:
Հարցուպատասխանին հետեւելուց հետո նրանք, ովքեր այնքան էլ ոգեւորված չէին Նիկոլ Փաշինյանի վարչապետության հեռանկարով կամ ինչ-ինչ պատճառներով կարծում էին, որ մինչ արտահերթ ընտրությունները նա չպետք է ղեկավարեր կառավարությունը, ավելի համոզվեցին, որ րոպե առաջ ՀՀԿ-ն պետք է հեռանա կառավարման ղեկից:
ՀՀԿ-ն թողեց տխուր, շատ տխուր տպավորություն: Նրանք, ովքեր պատասխանատու են երկրի այս վիճակի համար, այնպիսի կեցվածք էին ընդունել, կարծես մեղավորը բոլորն են, բայց ոչ իրենք: Փոխանակ առիթն օգտագործեին եւ ժողովրդից ներողություն խնդրեին, իրենց պահեցին այնպես, որ նույնիսկ ամենաչեզոքներն ու անտարբերներն անցան հեղափոխականների կողմը:
Մենք հարցուպատասխանի ժամանակ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ այս թիմը, որի անունը ՀՀԿ է, իրեն ամբողջովին սպառել է եւ ամբողջովին կորցրել իրականության զգացումը: Իրոք, ՀՀԿ-ն պետք է հեռանա եւ այստեղ երկու կարծիք այլեւս չի կարող լինել:
ՀՀԿ-ն վերածվել էր աղբյուրի վրա նստած հրեշի, որի հեռանալուց հետո վերջապես երկրի այգիներն ու բանջարանոցները կկանաչեն: Մինչ այսօրվա հարցուպատասխանը, եթե կային մարդիկ որ կասկածում էին, ապա հիմա արդեն կասկածողներ չեն մնացել կամ գրեթե չեն մնացել:
Եւ հիմա ամենակարեւորն այն է, որ ՀՀԿ-ն հեռանա անաղմուկ, անցնցում եւ հոժարակամ, օրինակ վերցնելով կուսակցության ղեկավարից:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Արամ Աբրահամյան. Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ
Նիկոլ փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ (Տեսանյութ)
Սա Մայդան չէ. NTV-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցերը
Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորներին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը