Սերժ Թանկյանը հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի լուսանկարը
Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարը: Հայթայանը Եղեռնի վկաներից է եղել, որի լուսանկարը USC Shoah Foundation-ում է՝ ցեղասպանության մյուս ականատեսների լուսանկարների եւ պատմությունների հետ:
«Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից ստեղծված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների հարցազրույցների հավաքածուն ամենանշանակալի նախաձեռնությունն է սփյուռքահայերի համար:

Սա իմ պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարն է, որը ծնվել է 1909 թվականին, Կեսարիայում: Այժմ այն գտնվում է USC Shoah-ում՝ մեր պատմության հարյուրավոր այլ ականատեսների լուսանկարների եւ վկայությունների հետ միասին: Ես շնորհակալ եմ իմ ընտանեկան լուսանկարի եւ հայ ժողովրդի պատմության պահպանման համար, որից ապագա սերունդը պետք է դասեր քաղի»,- գրել է Թանկյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է