Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը JMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS News Միկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել են ԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազան Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներով Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըJMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS NewsՄիկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել ենԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազանՍպիտակ տունը գործարկել է Trump TV-նՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներովՀայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԱռանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԲեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են ԹրամփինՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանըԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցումՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Թոփ-լուրեր

Յո՞ երթաս, իշխանափոխությո´ւն…

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Առնվազն տարակուսելի էր ընդդիմության որոշ ներկայացուցիչների` մեկ տարի առաջ քաղաքական հարթություն նետած` իշխանության վարչապետի թեկնածուի դեմ պայքարի կոչը, առավել եւս, եթե թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Չգիտեմ` որքանով էր իշխանությունը նպաստել նման օրակարգի ձեւավորմանը, բայց չեմ կարծում, որ այն բխում էր ընդդիմության շահերից եւ նախատեսում է քաղաքական լուրջ զարգացումներ: Ուզում եմ հատուկ ընդգծել` խոսքը լուրջ քաղաքական զարգացումների մասին է:

Մի քանի քաղաքագիտական այբբենական ճշմարտություններ, որոնք հատուկ են պետական կառավարման խորհրդարանական համակարգերին` անկախ նրանից` դրանք ժողովրդավարակա՞ն են, թե նորաթուխ կամ հեղինակապետական (ավտորիտար):

Այդպիսի համակարգերում վարչապետի թեկնածուին առաջադրում եւ նրա գործունեության ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխող մեծամասնությունը. սա քաղաքագիտական աքսիոմ է, այսինքն` քննարկման ենթակա չէ: Քաղաքական նոնսենս է դիտարկել, որ քաղմեծամասնությունը կարող է իր այդ իրավունքը զիջել մեկ ուրիշին, առավել եւս` խորհրդարանի արմատական ընդդիմությանը, որն այս իշխանության հիմնական ներկայացուցիչներին իշխանափոխությունից հետո տեսնում է ճաղերի հետեւում: Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ այդ նույն արմատական ընդդիմությունն ԱԺ ընտրություններից հետո ճանաչել է ներկա մեծամասնության լեգիտիմությունը, այսինքն` ճանաչել է նրա մեծամասնություն լինելու օրինականությունը եւ նրա հետ ԱԺ-ում իրականացնում է օրենսդրական գործունեություն` առավել ակնհայտ կդառնա առաջարկվող օրակարգի քաղաքական բաղադրիչի բացակայությունը կամ օրակարգի արհեստական լինելը:

Ըստ էության` այս օրակարգը նաեւ տեխնիկական է. ի՞նչ տարբերություն` գործող համակարգի պայմաններում Սերժ Սարգսյա՞նը կլինի վարչապետը, Կարեն Կարապետյա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Ավելին` Հայաստանի ներքաղաքական խոհանոցին շատ թե քիչ ծանոթ մարդը ստույգ գիտի, որ եթե նույնիսկ Ս.Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով չհամաձայնի իր թեկնածության առաջադրմանը, միեւնույն է` մնալով մեծամասնության ղեկավար, նա է գործնականում իրականացնելու վարչապետական գործառույթները: Ի՞նչ է ստացվում` ներկա տնտեսական եւ ֆինանսական ստվերը քիչ է, այժմ էլ պետք է համապետական պայքար տանել` արդյունքում ունենալով ստվերային վարչապետ՞…

Կատարյալ քաղաքական մանկամտություն է կարծել, որ ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը կլինի գործնականում մեկուսացված եւ իշխանությունն էլ անտեր ու կուչ եկած կհայտնվի փողոցում: Նույնիսկ քաղաքական մեծամասնության ղեկավարի կարգավիճակը բավարար է, որ խորհրդարանական համակարգի ընձեռած հնարավորություններով ՀՀԿ ղեկավարը փաստացի իրականացնի գրեթե բոլոր այն լիազորությունները, ինչն իրականացնում էր մինչ այս: Հայաստանում քաղաքական, առավել եւս իշխանական խոհանոցն այնքան թափանցիկ է, որ պետք է կույր լինել աչք ծակող իրականությունը չտեսնելու համար: Եվ այս տարրական քաղաքագիտական կանոններն անտեսելով` մեղադրել ժողովրդին, որ տասնյակ հազարներով չեն հավաքվում այս կեղծ եւ արհեստական օրակարգը իրականացնելու համար` առնվազն ազնիվ չէ:

Արդյոք հասարակության մեծամասնությունը, ի դեմս պայքարը նախաձեռնողների եւ նրանց առաջարկած օրակարգի, տեսնո՞ւմ է իրական այլընտրանք օրվա իշխանություններին. սա այն կարեւորագույն հարցն է, որն այս պահին թափառում է մթնոլորտում: Եթե հասարակությունը դժգոհ է օրվա իշխանություններից, արդյո՞ք քե´զ է դիտում որպես այլընտրան ք… Նախաձեռնության հեղինակները պետք է լրջորեն խորհեն այս հարցերի շուրջ:

Առաջիկա զարգացումներում ընդդիմադիրների միջեւ միակը լինելու անթաքույց նարցիստական պայքարին, գործողությունների ծրագրի անորոշությանն ու քաոսային իրավիճակներում անկանխատեսելի հետեւանքներով հնարավոր զարգացումներին հասարակության մեծամասնությունը վերաբերում է կամ զգույշ, կամ` ընդհանրապես անտարբեր է: Նույնիսկ քրիստոնեական աշխարհում ոչ միանշանակ ընկալվող` «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» պատվիրանով` դժգոհող ժողովրդին փողոց կանչելը երեխայական խորամանկություն է, անհամոզիչ, անգամ` վտանգավոր: Ագրեսիվ տրամադրվածությամբ հրապարակ եկած այդ ո՞ր միտինգավորը անհրաժեշտության դեպքում հարթակի հռետորի` «մյուսն էլ դարձրու» հրահանգին կսպասի… Ժ. Սեֆիլյանի թիմը ավելի ազնիվ է` չի կեղծում իրեն քրիստոնեական հնազանդության քարոզով:

Կարծում եմ` ի դեմս որոշ ուժերի , իշխանություններն ընդդիմության դաշտում այսօր ունեն իրենց քաղաքական ազդեցության գործակալներին, ովքեր թեկուզ անկեղծորեն ընդդիմանում են գործող համակարգին (հավատում եմ նրանց անկեղծությանը), բայց անուղղակիորեն խաղում են իշխանությունների սահմանած խաղի կանոններով, ինչն ավելի է ամրապնդում մեծամասնության դիրքերը:

Մեզանում ձեւավորված ներքաղաքական խճանկարում, կարծում եմ, պարարտ հող է ստեղծվել օրվա իշխանությանը քաղաքական իրական այլընտրանք ձեւավորելու համար: Այն մի կողմից կզսպի առանց այլընտրանքի մնացած իշխանությունների անփոխարինելիության բարդույթը, մյուս կողմից հասարակությանը կհամախմբի հստակ գաղափարա-քաղաքական այլընտրանքային ծրագրերի շուրջ: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել ստեղծված իրավիճակին համարժեք քաղաքական համակողմանի ծրագիր, որտեղ, նկատի ունենալով մեր առաջնահերթությունները, լուծումներ կառաջարկվեն` դիմակայելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Այդ ծրագիրը պետք է ներառի մի շարք հիմնախնդիրներ, որոնցից մի քանիսը փորձեմ ներկայացնել.

• Հայաստանն այս պահին մեկուսացված է տարածաշրջանային գրեթե բոլոր նախագծերից եւ ֆիզիկապես սպառվում է: Բոլորովին վերջերս Իրանը, Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ պայմանավորվեցին եւս մեկ նախագծի շուրջ, որը նախատեսում է հինգ հազար կիլոմետր երկարությամբ երկաթգծի կառուցում Հնդկաստանից Եվրոպա` շրջանցելով Հայաստանը: Ի դեպ, վերջերս Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին ակտիվացել են, Իրանը նույնիսկ ցանկություն է հայտնել նույնպես ներգրավվել տարածաշրջանային մյուս նախագծերում, որոնցում նախկինում ընդգրկված չէր:
Ո՞րն է տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու ելքը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:

• Ադրբեջանն արցախյան հակամարտությունում ունի հստակ թիկունք ` ի դեմս իր անդավաճան ռազմավարական դաշնակից Թուրքիայի եւ Իսլամական Վեհաժողով կազմակերպության (ԻՎԿ): Շուրջ մեկ տարի առաջ Անկարայում գումարված ԻՎԿ-ի կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահի ներկայացրած հակաարցախյան նախագծին մասնակից 59 պետություններից 56-ը կողմ քվեարկեցին` հակամարտությունը ինչ-որ առումով տեղափոխելով միջկրոնական հարթություն, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն էր: Ադրբեջանը չի թաքցնում իր դիրքորոշումը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցում` սպասելով իր համար նախընտրելի պահի:
Ո՞րն է ստեղծված իրավիճակին համարժեք քայլը, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ովքե՞ր են լինելու մեր իրական դաշնակիցները, եթե նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը ավելի սերտ հարաբերությունների մեջ է ոչ ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանի հետ եւ իրենց իսկ կողմից չճանաչված Արցախն էլ դիտվում է ՀԱՊԿ-ի պաշտպանական սահմաններից դուրս:

• ԵՎ ամենակարեւորը` ինչպե՞ս ենք պատկերացնում Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, այսպիսի մեկուսածվածության պայմաններում, միայն Հայաստանի եւ Արցախի համատեղ ուժերով դժվար կլինի դիմակայել: Բայց մենք ունենք արտերկրում ապրող մեր ազգի մոտ 2/3 հատվածը, որի հետ համագործակցությունը, իմ կարծիքով, առայժմ ոչ լիարժեք է: Ավելին` համազգային ծրագրի բացակայության պայմաններում ինչ-որ տեղ կարող սփյուռքի գոյությունն անուղակիորեն նպաստում է արտագաղթին` բարեկամա-հարազատական կապերի գոյության եւ գործադրման շնորհիվ: Արտագաղթի չափերն արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Թվում էր, թե անկախության պայմաններում ազգային տուրքի միջոցով նաեւ համահայկական դրամագլխի ստեղծումը կդիտվեր առաջնահերթություն, բայց այս կարեւոր գաղափարը մենք այդպես էլ չիրականացրինք: Ի դեպ, թե´ ներգաղթի եւ թե ազգային տուրքի գաղափարը բացառիկ կազմակերպվածությամբ եւ ճշտգրտությամբ լուծված է Իսրայելում` իրեց ազգային համապարփակ ծրագրի շնորհիվ: Ընդամենը մեկ փաստ. Իսրայելի անկախության հռչակումից հետո ներգաղթի միջոցով 25 տարիների ընթացքում ավելի քան վեց անգամ ավելացավ բնակչության թիվը, իսկ ազգային տուրքի շնորհիվ գոյացած դրամագլուխն առանձին դեպքերում տարվա կտրվածքով գերազանցում էր ազգային բյուջեն: Մեզ այս պահին չափազանց կարեւոր առաջնահերթություն է այդպիսի համազգային ծրագրի մշակումն ու իրագործումը:

Իհարկե, կան նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահանջում են ծրագրային մոտեցումներ` առաջարկվող համապատասխան լուծումներով: Համոզված եմ, որ խաղի այն կանոնները, ինչով առաջնորդվում է այսօր քաղաքական էլիտան` իշխանություն, թե ընդդիմություն, համարժեք չեն ստեղծված իրավիճակին, վստահություն չեն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Իսկ սա այն կարեւոր հարցն է, առանց որի ճշգրիտ պատասխանը գտնելու` իշխանության համար պայքարը դառնում է անհամոզիչ եւ ինքնանպատակ: