Ռուսաստանի ըմբիշներին թույլ չեն տվել մեկնել ԱՄՆ
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
«ԱՄՆ դեսպանատանը մեզ չգրանցեցին հարցազրույցի, սակայն խորհուրդ տվեցին մեկնել Հայաստան եւ այնտեղ անցնել այդ գործընթացը: Մենք արդեն ժամանակ չունեինք դրա համար, բացի այդ թիմը կհայտնվեր այնպիսի վիճակում, որ պատրաստվելու փոխարեն ստիպված պետք է զբաղվեր մուտքի վիզայի հարցերով», – ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Ֆելդշերովը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականին փոխարինելու է Մոնղոլիայի թիմը:
Ի դեպ, Իրանի հավաքականը նախապես հրաժարվել էր մեկնել ԱՄՆ: Իրանցիներին այդ մրցումներում փոխարինելու են Հնդկաստանի ըմբիշները:
Ազատ ըմբշամարտի 2018թ աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա ապրիլի 7-8-ը, ամերիկյան Իովա Սիթի քաղաքում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից