Կլոպը Գվարդիոլային եւս մի դաս տվեց
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական դաշտում խաշոր՝ 3:0 հաշվով հաղթեց Անգլիայի առաջնության աղյուսակը վստահ գլխավորող «Մանչեսթեր Սիթիին»:
Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի սաները հրաշք ֆուտբոլ ցուցադրեցին եւ կարողացան երեք գոլ խփել մանչեսթերցիների դարպասը: 12-րդ րոպեին Սալահը բացեց հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Ալեքս Օսլեյդ Չեմբեռլենը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2:0, իսկ երրորդ գոլը խփեց Սադիո Մանեն:
Երկրորդ խաղակեսում լիվերպուլցիները հիմնականում պաշտպանվեցին, իսկ Գվարդիոլան այդպես էլ չկարողացավ գտնել դեպի մրցակցի դարպասը տանող դռան բանալին: Ոչ մի վտանգավոր պահ մանչեսթերցիները չստեղծեցին:
Դժվար է ասել, թե ինչ խաղաոճ եւ մարտավարություն է ընտրելու Գվարդիոլան պատասխան խաղում երեք գոլի տարբերությունը լրացնելու համար, բայց որ սպասվում է արտակարգ լարված խաղ արդեն իսկ պարզ է:
Մյուս խաղում, ինչպես եւ սպասվում էր «Բարսելոնան» հեշտությամբ հաղթեց «Ռոմային»՝ 4:1 հաշվով: Ընդ որում, 4:1 հաշվով հաղթելու համար բարսելոնցիներին բավարար եղավ խփել երկու գոլ: Առաջին երկու գոլերը սեփական դարպասն անցկացրին «Ռոմայի» ֆուտբոլիստները:
Արդեն այսօր կարելի է կռահել, որ կիսաեզրափակիչ դուրս կգան «Ռեալը», «Բավարիան», «Լիվերպուլը» եւ «Բարսելոնան»:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...