Թուրքական ՎիզաՄետրիկը ՀՀ-ում չի զբաղվի Շենգեն վիզաների տրամադրմամբ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից վիզաների համար դիմումների ընդունման չեղարկման վերաբերյալ:
«Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով՝ չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով՝ https://service2.diplo.de/rktermin/extern/choose_realmList.do?request_locale=de&locationCode=eriw », - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի