Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ
Երևանը շարունակում է սպառազինությունների ձեռքբերման շրջանակում ռուս գործընկերների հետ աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին, հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ, այդ թվում և ֆինանսական գործիքների շրջանակում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Интерфакс» գործակալության խնդրանքին՝ հաստատել տեղեկությունն առ այն, թե արդյոք Երևանն «Իսկանդերների» գնման համար Ռուսաստանից սպասում է երրորդ վարկին:

















































