Երկիրն աղքատանում է, մարզպետները` հարստանում
«Հրապարակը» գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված պետական պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց 2017 թ. տարեկան հայտարարագրերի ուսումնասիրությունից կարելի է հետևություն անել, որ թանկացումներով ուղեկցված անցած տարին այնքան էլ վատը չի եղել նրանց համար:
Նրանցից ոմանք ընդլայնել են իրենց կարողությունները` թանկարժեք գույք են ձեռք բերել, բնակարան, օբյեկտներ, ավտոմեքենա, հողամաս և այլն: Նոր հայտարարագրերի ուսումնասիրությանը, հուսանք, հետամուտ են նաև կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուները և օգտակար ինֆորմացիա են քաղել իրենց համար: Մենք ուսումնասիրեցինք, մասնավորապես, ՀՀ մարզպետների հայտարարագրերը և արձանագրեցինք, որ նրանցից ոչ բոլորի և նրանց փոխկապակցված անձանց 2017 թ. հայտարարագրերն են առկա հանձնաժողովի ռեեստրում: Օրինակ` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և նրան փոխկապակցված անձ կինը, ով Շինանյութի Սերգեյի դուստրն է, չեն ներկայացրել իրենց 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կնոջ` Գագիկ Ծառուկյանի դուստր Ռոզա Ծառուկյանի 2017 թ. տարեկան հայտարարագիրը նույնպես բացակայում է ռեեստրում: Հանձնաժողով իրենց հայտարարագրերը չեն ներկայացրել նաև Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի կանայք:
Իսկ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, օրինակ, անցյալ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարաններից մեկը` 35 միլիոն դրամով: 2017 թ. պաշտոնը ստանձնելիս Արարատի մեծահարուստ մարզպետը երկու բնակարան էր հայտարարագրել բազմաբնակարան բնակելի շենքում, մեկ առանձնատուն, բազմամյա տնկի, հողամաս, ինչպես նաև արտադրական նշանակության մեկ և հասարակական նշանակության մեկ շինություն: Շարժական գույքից Գրիգորյանը հայտարարագրել էր չորս տրանսպորտային միջոց` LEXUS LՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO 10 2.0 և բեռնատար ZIL MMZ-45021: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 776,000 ԱՄՆ դոլար, 300,000 ռուսական ռուբլի և 961,278,430.00 դրամ: 2017 թ. տարեկան հայտարարագրում Գրիգորյանի դրամական միջոցների պատկերը գրեթե նույնությամբ պահպանվել է, դրամով նրա միջոցները փոքր-ինչ «թեթևացել» են` հարկային տարվա վերջում կազմելով 922,404,051 դրամ: Մարզպետ Գրիգորյանը, որպես եկամուտ, հայտարարագրել է շահաբաժին` 28 մլրդ 616 մլն դրամ, այլ եկամուտներ` 45,163,800, աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ` 5,825,821 դրամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի