Զինված ավազակային հարձակում Երեւանում. Վարկային կազմակերպությունից թալանել են 5 մլն դրամից ավելի գումար
Ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն եւ այնտեղից հափշտակել 6մլն 300 հազար դրամի գումար:
Shamhsyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ոստիկաններ եւ քննիչներ են ժամանել։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու եւ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

















































