Մոհամեդ Սալահն իր պայմաններն է ներկայացրել «Ռեալին»
Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է անցկացրել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի հետ։
Don Balon-ի համաձայն՝ Եգիպտոսի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ներկայացրել է իր պայմանները։ Սալահը երաշխիքներ է պահանջել, որ մշտական տեղ կունենա Արքայական ակումբի մեկնարկային կազմում։ Բացի այդ, նա ցանկանում է դառնալ «Ռեալի» երկրորդ ամենաբաձր վարձատրվող ֆուտբոլիստը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սալահը «Լիվերպուլի» հետ կնքելու է նոր պայմանագիր, որում նրա կլաուզուլան կազմելու է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 37 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ։
NEWS.am SPORT


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...