Արոնյանն ընդդեմ Անանդի
Գերմանիայում ընթացքի մեջ է «GRENKE Сhess Сlassic» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Երեկ կայացել է երկրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի նկատմամբ՝ հաղթանակ տանելով 35-րդ քայլին:
Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո գլխավորում է ռուս Նիկիտա Վիտյուգովը, ով իր ակտիվում ունի երկու հաղթանակ:
Այսօր՝ ապրիլի 2-ին, կայանալու են երրորդ տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հնդիկ գրոսմայստերը նախորդ տուրում պարտվել է Վաշիե Լագրավին և իր հաշվին ունի կես միավոր:
Grenke Сhess Сlassic, երրորդ տուր
Մատիաս Բլուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Հոու Յիֆան (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային աղյուսակ
Նիկիտա Վիտյուգով - 2 միավոր
Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Մաքսիմ Վաշիե-Լագրավ - 1․5-ական միավոր
Ֆաբիանո Կարուանա - 1 միավոր
Արկադի Նայդիչ, Գեորգ Մեյեր, Վիշվանաթան Անանդ, Հոու Յիֆան, Մատիաս Բլուբաում - 0․5-ական միավոր


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...