Լեւոն Արոնյանը պարզապես ջախջախեց Ադրբեջանի շախմատիստին
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic շախմատի խոշոր մրցաշարում: Այսօր կայացած 2-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարզապես ջախջախեց Ադրբեջանը ներկայացնող շախմատիստ Արկադի Նայդիշին։
Պարտիայի հենց սկզբից Լեւոն Արոնյանը զինվորներով ուժեղ գրոհ ձեռնարկեց եւ մրցակցին ստիպեց միայն պաշտպանվել: Այնուհետեւ նա դիրքային մեծ առավելություն ստացավ եւ 35-րդ քայլից հետո վերջնականապես կոտրեց սեւերի դիմադրությունը:
Մեր շախմատիստն այս հաղթանակից հետո վաստակեց 1,5 միավոր եւ Մաքսիմ Վաշյե-լագրավի հետ սկսեց գլխավորել ընթացիկ աղյուսակը, քանի որ մնացած երեք պարտիաները դեռեւս շարունակվում են:
Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որն այսօր տանուլ տվեց հենց ֆրանսիացի շախմատիստին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից