Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (ֆոտո)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում 29-ամյա Մխիթարյանն առաջ է անցել մյուս 3 թեկնածուներից՝ գերմանացի Մեսութ Օզիլից, ուելսցի Աարոն Ռեմզիից ու բոսնիացի Գրանիտ Ջակայից։
Հայ կիսապաշտպանն «Արսենալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ։ Ապրիլի 1-ին կայացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հենրիխը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...