Զլատանն առաջին խաղում հրաշք գոլ խփեց (Տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչի առաջին գոլն ամերիկյան ակումբում ստացվեց շատ տպավորիչ։
MLS-ում շվեդ հարձակվողի նորամուտի խաղում «Լոս Անջելես Գելաքսին» 4։3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ լիգայի նորեկ «Լոս Անջելեսի» նկատմամբ, իսկ Իբրահիմովիչը դարձավ դուբլի հեղինակ։ 36-ամյա հարձակվողը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին, երբ հաշիվը 1։3 էր։ 6 րոպե անց նա ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 3։3, իսկ ավելացված ժամանակում նաեւ հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին։
Հիշեցնենք, որ մինչեւ 61-րդ րոպեն հյուրերը հաղթում էին 3։0 հաշվով, սակայն «Լոս Անջելես Գելաքսին» դարձավ ֆանտաստիկ «քամբեքի» հեղինակ։ «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսին մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
MLS, կանոնավոր առաջնություն
«Լոս Անջելես Գելաքսի» - «Լոս Անջելես»՝ 4։3
Սեբաստյեն Լլետժեթ, 61 Քրիս Պոնտիուս, 73, Զլատան Իբրահիմովիչ, 73, 90+1 – Կարլոս Վելա, 5, 26, Դենիել Սթերս, 48 (ինքնագոլ)
AMAZING.#zLAtan#LAvLAFC https://t.co/xyk78K6xSr
— Major League Soccer (@MLS) 31 марта 2018 г.


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից