«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց առանց առաջատարների
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ հիմնական կազմով 3։0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ։ Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը գոլերից մեկը խփեց 11 մետրանոցից։ Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւս աչքի ընկավ 11 մետրանոց հարվածով։
Հիշեցնենք, որ այս խաղում «Ռեալը» չէր հայտավորել մի շարք առանցքային ֆուտբոլիստների, քանի որ պատրաստվում է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղին (ապրիլի 4-ին)։
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 63 միավորով երրորդն է եւ մեկ միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Ռեալ»՝ 0։3
Գարեթ Բեյլ, 26, 51 (11մ), Քարիմ Բենզեմա, 39 (11մ)


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից