ՀՀ-ն Ֆրանսիայում նոր դեսպան ունի
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ) նշանակելու մասին:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

















































