Վիճակագրությունները չեն համընկնում. վարչապետը հստակեցում է պահանջում
Կառավարության նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ապօրինի ջրօգտագործումներին: «Յուրաքանչյուր տարի կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումներ են իրականացվում, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավական ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»,- նշեց Կարեն Կարապետյանը ու պատասխանատու կառույցներին հանձնարարեց մինչեւ Սևանա լճից ջրբացթողումներն սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ: Եթե ոչ, ապա, ըստ վարչապետի, պետք է փակել ջրառի կետը:
Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր ոռոգման ջրերի տրամադրմանը. «Խոսքը նրա մասին է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում եւ այլ ատյաններում՝ այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց Կարեն Կարապետյանը եւ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային եւ փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:

















































Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը մեկ տարի հետո
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը