Վիգեն Սարգսյանը պաշտպանական արդյունաբերության զարգացումը տնտեսության առաջընթացի գերակայություններից է համարում
Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում»,-ասաց նախարար Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է: Ցուցահանդեսը հագեցած կլինի ակտիվ գիտագործնական ծրագրով` գիտաժողովներ, կլոր-սեղաններ, ինչն, ըստ նախարարի, թույլ կտա քննարկել պաշտպանության և անվտանգության արդի խնդիրները, ամրապնդել եղած կապերը զինվորականների, գիտնականների ու գործարարների միջև:
Նախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին իրենց արտադրանքները ներկայացնելու են 34 հայկական, ինչպես նաև 14 երկրի ավելի քան 30 ընկերություններ: «Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել պետական պատվիրակություններ Ռուսաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Սերբիայից և Եգիպտոսից»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ ներկա է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը: Նա ներկաների անունից ցավակցություն հայտնեց ռուս գործընկերներին Կեմերովոյում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:
«Հույս ունենք, որ այս միջոցառումը մեր երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»,-եզրափակեց նախարար Սարգսյանը:

















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը