Մխիթարյան. Հուսով եմ՝ Լիտվայի հետ ավելի լավ կխաղանք
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Էստոնիայի հետ անցկացրած ընկերական խաղից հետո (0:0) լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով;
- Տարվա առաջին հանդիպումն անցկացրիք, 0:0: Ձեր մեկնաբանությունները խաղի վերաբերյալ:
- Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո շտկվեց: Երկրորդ կեսի սկզբում ինչ-որ տեղ չէր ստացվում, բայց հետագայում կարողացանք խաղի ռիթմը բռնել: Բայց արդեն ուշ էր: Ավելացնելու ոչինչ չկա:
-Եղանակային պայմանները, խանգարեցի՞ն:
- Վա՞տ եղանակային պայմաններ էին: Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է: Ոչ միայն մեզ համար էր քամի, այլև՝ մրցակցի: Առաջին կեսում քամին մեզ խանգարեց, երկրորդում՝ նրանց: Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց:
- Նորբերտոյի մասին ի՞նչ կասեք:
- Նորբերտոն քիչ խաղաժամանակ ստացավ: Շատ բան չեմ կարող ասել: Հուսով եմ՝ հետագայում ավելի մեծ օգուտ կտա թիմին:
- Լիտվայի հետ խաղից ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Կարծում եմ՝ դեռ վերականգնողական փուլ պետք է անցնենք: Պետք է կարողանանք վերկանգնել ուժերն ու թարմ ուժերով խաղալ Լիտվայի դեմ: Դեռ չենք վերլուծել նրանց խաղը, չգիտենք՝ ինչպես ենք խաղալու, բայց հույս ունեմ, որ այդ խաղում ավելի լավ խաղանք:


















































Երբ ամենակտիվ խաղացողը քամին է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից