Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՀՀ հանրային վայրերում օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր է. հետազոտության արդյունքներ

Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Ծխախոտի օգտագործումը նվազեցնելու Բլումբերգի նախաձեռնությանը (Bloomberg Initiative to Reduce Tobacco Use) աջակցելու համար 2017 թ. նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն` համեմատելով օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, եւ այն վայրերում, որտեղ այն 100 տոկոսով արգելված է:

Այս առնչությամբ, տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Հետազատության ընտրանքում ընդգրվել են 30 ռեստորան, սրճարան եւ բար, որոնցից 5-ում ծխելը 100 տոկոսով արգելված է, 12-ում առկա են ծխողների եւ չծխողների համար հատկացված սրահներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում է ողջ տարածքում: Հետազոտությունները անցկացվել են աշխատանքային ժամերին: Օդի աղտոտվածության վնասակար խտացումները չափելու համար օգտագործվել է SidePak Aerosol Monitor կոչվող սարքը, որն օգտագործվել է աշխարհի ավելի քան 60 երկրներում բազմաթիվ վայրերում ծխախոտի ծխի աղտոտման ազդեցությունը չափելու համար:

Այրվող ծխախոտից արտանետվում են մեծ քանակությամբ թոքերի մեջ հեշտությամբ ներթափանցող փոքրիկ եւ անտեսանելի մասնիկներ՝ PM2.5: PM2.5 մակարդակների արդյունքները գնահատվել են՝ օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից օդի նպատակային որակի 10 μգ/մ3 ցուցանիշը, ինչպես նաեւ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կողմից մշակված Օդի որակի ինդեքսը (ՕՈԻ):

Հետազոտության արդյունքերի համաձայն, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է ամենուրեք, գրանցվել է PM2.5-ի ծայրահեղ բարձր մակարդակ՝ միջինում 600 µգ/մ3 (միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար), այսինքն՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից (ԱՀԿ) սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 60 անգամ ավելի բարձր:

Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, ծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը եւս բարձր է եւ կազմում է միջինում 115 µգ/մ3 (ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշերից 11.5 անգամ ավելի բարձր): Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, անգամ չծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը ԱՀԿ-ի կողմից սահմանված PM2.5-ի մասով օդի որակի չափանիշներից 8.5 անգամ ավելի բարձր է (միջին 85 µգ/մ3):

Ընդհանուր առմամբ, 11 վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, 5 ծխելու համար եւ 1 չծխողների համար հատկացված տարածքում կատարված չափումները ցույց տվեցին, որ PM2.5 մասով ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից սահմանված մակարդակը գերազանցվել է ավելի քան 150.5 µg/m3-ով, ինչը կարելի է դիտարկել որպես վտանգավոր:

Ծխելը ամբողջությամբ արգելված վայրերում արձանագրվել է ավելի քան 19 անգամ ցածր աղտոտման մակարդակ, քան այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամենուրեք:

Եթե նույնիսկ հասարակական վայրում գտնվող մարդը չծխող է, շրջակայքում գտնվող ծխողները բավականին մեծ վնաս են հասցնում նրա առողջությանը: Ծխախոտի երկրորդային ծուխը պարունակում է 7000-ից ավելի քիմիական միասնություններ, որոնցից 250-ը հայտնի են որպես վնասակար, իսկ 69-ը քաղծկեղածին նյութեր, այն կարող է բավականին լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ. նպաստել թոքերի քաղծկեղին, սրտի կամ ուղեղի կաթվածին, շնչառական օրգանների հիվանդությանը, մանուկների հանկարծամահության սինդրոմին, երեխաների շրջանում վերին շնչառական օրգանների եւ ականջային վարակներին, ծանր ասթմային:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ծխելը արգելելու պայմաններում օդի որակը մնացել է շատ ցածր եւ մշտական «միջին»-ի միջակայքում: Մյուս կողմից, այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, օդի որակը հիմնականում «վտանգավոր»-ի միջակայքում է, իսկ ծխելու համար սահմանված տարածքներում օդի որակը «վտանգավոր» է եւ հասնում է ավելի քան 3700 µգ/մ3-ի:

Այսպիսով՝ 2017 թվականի նոյեմբերին Երեւանում անցկացված՝ օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետեւանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ:

2018 թվականի հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը եւ բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետեւանքներից:

 

news.am