«Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու կապակցությամբ։ Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը մրցանակը ստացել էր նախօրեին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած արարողությունում։
Դեկտեմբերին Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր եռյակը։ Բարսեղյանը եւ Հարոյանը եւս ստացան մրցանակներ։
Հիշեցնենք, որ այս օրերին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին։
Congratulations, @HenrikhMkh


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից