Հենրիխ Մխիթարյան. Աջ ազդրիս ետեւի մկանն է ցավում
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Սենթ Էթյեն» - «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղում վնասվածքի պատճառով արդեն 25-րդ րոպեին փոխարինված Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իրավիճակը:
«Աջ ազդրիս ետեւի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին եւ հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»,- ասել է Մխիթարյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել է ֆրանսիական թիմին եւ դուրս եկել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ հայ ֆուտբոլիստի մասնակցությունը փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլիում» կայանալիք Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին հարցականի տակ է:


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում