Մասիսի քաղաքապետն ամբողջ օրը չի հեռացել Նորամարգի ընտրատեղամասից
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի երկու տասնյակ համայնքներում։
«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Արտաշատ եւ Մասիս քաղաքների ղեկավարները անմիջականորեն միջամտել են ընտրությունների ընթացքին։ Ի մասնավորի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ամբողջ օրը չի հեռացել Նորամարգ գյուղի ընտրական տեղամասից։ Նա իր թիմով փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Ընտրության հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ,ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը։ Նա թեկնածուներից իր կուսակցին՝ Արմեն Գեւորգյանին հաղթել էր ընդամենը 9-ը ձայնով։ Վերջինս ԿԸՀ դիմում էր ներկայացրել ձայների վերահաշվարկի պահանջով, արդյունքում նրա քվեները 3-ով ավելացել են, սակայն նա պարտվել է 6 ձայնի տարբերությամբ։ Հիշեցնենք, որ այս ընտրությամբ՝ համայնքը 22 տարի անց նոր գյուղապետ է ունենալու։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել