Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)

Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ

Լեոնիդ Ենգիբարով. Աստղային ծաղրածու՝ աշունը հոգում (Տեսանյութ, լուսանկարներ)

 

Նրանց, ում սիրում են, միշտ արտասովոր են

Լ. Ենգիբարով

Մոսկվայում 83 տարի առաջ՝ 1935 թվականի մարտի 15-ին ծնվեց Լեոնիդ Գեորգիի Ենգիբարովը: Ինքը՝ Մարսել Մարսոն է նրան մնջախաղի հանճար եւ «շարժման մեծ պոետ» անվանել, Վլադիմիր Վիսոցկին նրան տաղանդավոր արտիստ էր համարում եւ իր ընկերը, չեխ լրագրողները գրում էին, որ նա ծաղրածու է՝ «աշունը սրտում»: Լեոնիդ Ենգիբարովը ԽՍՀՄ-ում միակ քնարերգու, ինտելեկտուալ, ռոմատիկ եւ փիլիսոփա ծաղրածուն էր: Նա իր գլխավոր խնդիրը մարդկանց ծիծաղեցնելը չէր համարում, նրա համար ավելի կարեւոր էր մարդկանց մտածել ստիպելը: Շատերը նման մոտեցումը չէին ընդունում, Նիկուլինը սկզբում նրան քննարդատում էր, իսկ ավելի ուշ ճանաչեց նրա տաղանդի եզակիությունը: 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, իսկ 37-ում անժամանակ մահացավ սրտի կաթվածից:

 

Ենգիբարովը կործանեց ծաղրածուների վերաբերյալ ավանդական պատկերացումները՝ նա ելույթ էր ունենում առանց վառ գրիմի, կարմիր քթի եւ շեկ կեղծամների: Ամբողջ ելույթի ժամանակ նա ոչ մի բառ չէր արտաբերում, սակայն լռությունը ցանկացած բառից ավելի խոսուն էր: Սկզբում նրա ռեպրիզները աղմկոտ հաջողություն չունեին՝ հանդիսատեսը կրկես էր գալիս զվարճանալու եւ ծիծաղելու, եւ քչերն էին ի վիճակի գնահատելու քնարերգական սուր բեմադրությունները: Փիլիսոփա ծաղրածուն հանդիսատեսին հիասթափեցնում էր:

 

Ենգիբարովը միջազգային ճանաչման արժանացավ բավականին վաղ տարիքում՝ ընդամենը 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, երբ Պրահայում տեղի ունեցած Ծաղրածուների միջազգային մրցույթում ստացավ առաջին մրցանակը՝ Է. Բասի գավաթը: Դրանից հետո նրան հաջողություն էր սպասում նաեւ հայրենիքում. Ենգիբարովը ելույթ էր ունենում ոչ միայն կրկեսում, այլ նաեւ էստրադայում՝ «Մնջախաղի երեկոներով», նկարահանվում էր կինոյում, հյուրախաղերի մեկնում:

 

Ենգիբարովը եւ Վիսոցկին ընկերներ էին, Մարինա Վլադին «Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» գրքում նրան անվանել է բանաստեղծի ամենասիրելի արտիստներից մեկը եւ նրա մասին այսպես է արտահայտվել. «Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչ հիասքանչ է: Նա իր տեսակի մեջ նույնպես բանաստեղծ է, նա հանդիսատեսին՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, ստիպում է ծիծաղել եւ արտասվել: Այս կախարդը առաջնության դափնին խլեց ծերացող Օլեգ Պոպովից եւ մյուս ավանդական գորգային ծաղրածուներից: Նա մինորային տոների մեջ է աշխատում: Կրեմով ոչ մի տորթ դեմքին, կարմիր քթեր, շերտավոր անդրավարտիքներ, ահռելի կոշիկներ: Ափսեները կոտրելով՝ նա հանդիսատեսին խելահեղ ծիծաղից միացնում է լիակատար լռությանը, իսկ հետո զարմանում ես, որ կոկորդին փղձուկ է գնդվել, եւ ահա՝ մարդիկ արդեն թաշկինակն են հանում, որպեսզի ծածուկ արցունքները սրբեն»:

 

Մահվանից առաջ նրան հաջողվեց իրականացնել երազանքը՝ ստեղծել մնջախաղի էստրադային թատրոն: Հավանաբար, Ենգիբարովը էլի շատ կրեատիվ նախագծեր կիրականացներ, սակայն նա չկարողացավ հատել ստեղծագործող շատ մարդկանց համար ճակատագրական սահմանագիծը՝ 37 տարեկանը: Հանրահայտ ծաղրածուն, որը ԽՍՀՄ-ում լավագույններից մեկն էր, վաղաժամ մահացավ սրտի կաթվածից:

 

Վիսոցկին ծանր է վերապրել նրա կորուստը: Մարինա Վլադին հիշում է. «Մի օր քեզ զանգահարեցին, եւ ես տեսա՝ ինչպես դեմքդ սեւացավ: Դու դրեցիր լսափողը եւ սկսեցիր հեկեկալ ինչպես երեխան՝ փղձկալով: Ես գրկեցի քեզ, դու բղավեցիր. «Ենգիբարովը մահացել է: Այսօր առավոտյան Գորկու փողոցում նա վատ է զգացել, եւ ոչ մեկը չի օգնել՝ մտածելով, թե հարբած է»: Իսկ 8 տարի հետո նույն օրը՝ հուլիսի 25-ին մահացավ նաեւ ինքը Վիսոցկին:

Լ. Ենգիբարովը՝ Հայաստանի եւ Երեւանի մասին

Ես ապրում եմ հարմարավետ Արարատյան դաշտավայրում: Այս հարթավայրն ասես գավաթ լինի, որի եզրերը լեռներն են: Ես ապրում եմ հողի ափերի մեջ: Ես ապրում եմ ԱԲՈՎՅԱՆԻ վիրավոր ափերի մեջ:

Մի անգամ Երեւանում, երբ լեռներից աշունն իջավ եւ քաղաքի փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, եկավ ծաղրածուն: Չգիտեմ՝ գուցե նա սիրահարվեց երկարաոտ եւ թուխ աղջկան, իսկ գուցե սա հեքիաթ է… Բայց ճշմարտություն է, որ նա հեռացավ աշնանային անձրեւով լի աչքերոով:

 NEWS.am