Դե Բուր. Մոուրինյուն կարիերայի ընթացքում 1 մլրդ ֆունտ է ծախսել, իսկ իր թիմերն ահա այսպես են խաղում
«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի»` «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (1:2) պատասխանել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին:
Մոուրինյուն հոլանդացի մասնագետին անվանել էր անգլիական Պրեմիեր-լիգայի` բոլոր ժամանակների վատագույն մասնագետը.
«Հնարավոր է` ես իսկապես Պրեմիեր-լիգայի պատմության վատագույն մարզիչն եմ:
Բայց Մոուրինյուն այն մարզիչն է, որը մոտ 1 միլիարդ ֆունտ (1,13 մլրդ եվրո) է ծախսել իր կարիերայի ընթացքում և որի թիմերն, այդուհանդերձ, ահա այպես են խաղում»,- դե Բուրի խոսքերն է փոխանցում «Calciomercato»-ն:
Հիշեցնենք` ավելի վաղ դե Բուրն իր ափսոսանքն էր հայտնել, որ ՄՅՈւ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ստիպված է խաղալ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, ինչի պատճառով բավականաչափ խաղաժամանակ չի ստանում և ստիպված է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...