«Արմավիր» ՔԿՀ–ից փախուստի փորձ է կանխվել
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները մարտի 13-ին կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:
Կատարվում է հետաքննություն:

















































