Հենրիխ Մխիթարյանի եւ Կեւին Դե Բրույնեի համեմատական վիճակագրությունը
Whoscored-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի համեմատական վիճակագրությունը Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման (0:3) վիճակագրությունը ներառված չէ:
Մինչեւ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը Մխիթարյանը Պրեմյեր լիգայում անցկացրած 19 հանդիպումներում դարձել է 1 գոլի եւ 8 գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխը դարպասին հարվածել է միջինը 62 րոպեն մեկ, առանցքային փոխանցումներ է կատարել 36 րոպեն մեկ, հաջող շրջանցում է կատարել 69.8 րոպեն մեկ, արդյունավետ է փոխանցել մրցակցի տուգանային հրապարակ 93 րոպեն մեկ: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը 82.2 տոկոս է, վարկանիշը՝ 7.04:
Մինչեւ «Արսենալի» դեմ խաղը Դե Բրույնեն Պրեմյեր լիգայի 27 խաղում խփել է 7 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում: Կեւինը դարպասին հարվածել է միջինը 31.7 րոպեն մեկ, առանցքային փոխանցումներ է կատարել ամեն 27.6 րոպեն, հաջող շրջանցումներ է կատարել 53.9 րոպեն մեկ, հաջող փոխանցումներ է կատարել մրցակցի տուգանային հրապարակ 50.4 րոպեն մեկ: Դե Բրույնեի փոխանցումների ճշգրտությունը 83.3 տոկոս է, վարկանիշը՝ 7.94:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանը վաստակել է 11 մետրանոց, իսկ Դե Բրույնեն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:



















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...