Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը Ազգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում է ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան Հայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. Ղազարյան Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում է ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ազատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր

100 տարվա հետեւություններ

2018-ին լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչպես նաև փակվում է պետության կառավարման նախագահական էջը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է նոր նախագիծ՝ 100 տարվա հետևությունները։ Մենք տարբեր ժանրերի համակցությամբ կփորձենք փորձագիտական տեսակետից ներկայացնել մեր նորագույն պատմությունը, դրա ամենակարևոր կետերը։

100 տարին կարճ փուլ է՝ մեկ մարդու կյանքի տևողություն, մյուս կողմից՝ մեր ժողովրդի ու մեր պետության համար ծայրահեղ վայրիվերումների շրջան։ Այլ ժողովուրդներ ունեն հազարամյակներով չընդհատվող պետականության և նույնքան պետական մտածողության ավանդույթներ։ Մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ «ոտքի վրա է», ցաքուցրիվ։ Իրականում այսօրվա Հայաստանը մեր ընդհանուր անցյալի ու անցած ճանապարհի շարունակությունն է, ընդամենը մի հանգրվանը։ Այսօրը ճիշտ գնահատելու, ճիշտ հասկանալու համար մենք գոնե 100 տարվա կտրվածքով պետք է հասկանանք մեր ընթացքը, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ։

Հաճախ տպավորություն է ստեղծվում (և ոչ անհիմն), որ մենք միայն օրվա կտրվածքով ենք նայում մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Ասես՝ դրանք չեն ունեցել արմատներ, չի եղել նախապատմություն, նախադեպեր։ Ինչո՞ւ են հայերն այդքան հեշտ հեռանում սեփական երկրից։ Նաև այն պատճառով, որ շատերն իրենց օտար են զգում նաև սեփական երկրում, սեփական պատմության մեջ։ «Օրվա կուրսով հայրենիք» չի լինում։ Մենք վստահ ենք, որ նորագույն պատմության առավել կարևոր դրվագների՝ նոր, առավել սառը հայացքով քննարկումները, դիտարկումները, բանավեճերը, օբյեկտիվ գնահատականները շատ կարևոր են մեր ներկան ամբողջականացնելու, հարցերն այլ՝ պաշտոնականից և արմատականից տարբեր տեսակետներով ներկայացնելու, Հայաստանում ապրող քաղաքացու շահը և հեռանկարը ձևակերպելու համար։ Թույլ կտա նաև ներկա սերունդների և պատմության համար մաքրել տասնամյակներով ձգվող ստերը, կեղծիքը, բամբասանքը։ Մենք քննարկման առարկա ենք դարձնելու թեմաների լայն շրջանակ՝ մեր երկրի կայացման ճանապարհը 1918 թվականից մինչև այսօր։

Այսօրվա՝ ամենաակտուալ թվացող հարցերը նույնպես քննարկելու ենք 100 տարվա ընթացքի և հետևությունների համատեքստում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները պետք է նայել հենց այդ համատեքստում՝ Սարդարապատից մինչև Ցյուրիխյան արձանագրություններ։ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում ականատեսն են եղել թե՛ Սարդարապատի կռվին, որով հիմք դրվեց մեր պետությանը, թե՛ Ցյուրիխյան արձանագրություններին, որով փորձ էր արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք ժամանակային համատեքստում ենք քննարկելու հայ-իրանական, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլոր նշված պետությունները և մենք՝ նրանց հետ, անցել են էվոլյուցիոն փուլեր, և հարաբերությունները, հետևաբար, ունեցել են համարժեք էվոլյուցիոն ընթացք։ Պետական հիշողության պակասը մեզ շատ է խանգարում հիշել այդ ընթացքը, տարիների ընթացքում փոփոխված հարաբերությունների օրակարգը։ Բայց առանց դրա ուղղակի հնարավոր չէ ապահովել այսօրվա և ապագայի մեր խնդիրների և մեր օրակարգերի շարունակականությունը։

Մենք 100 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն։ 1918 թվականի փողոցներում ապրող մի քանի հարյուր հազար անօգնական, հիվանդ ու անտանիք փախստականներով մենք սկսել ենք պետություն կառուցելու գործը։ Հսկայական ջանքերով, հսկայական փոփոխություններով հասել ենք այսօրվան։ Մենք ցույց ենք տալու բազմաթիվ ոլորտների կայացման և զարգացման դժվար ընթացքը, մեր ստեղծածն ու ամեն առիթով ասելու ենք, որ մեր պետականությունը չպետք է վտանգվի այսօրվա կենցաղային վերնախավի պատճառով։ Պետք է փոխել այդ վերնախավը, ոչ թե՝ քաղաքացիությունը, հայրենիքը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շուտով սկսելու է հրապարակել այս նախագծի նյութերն իր կայքում և հատուկ հավելվածում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մոտակա օրերին։ Մենք բաց ենք համագործակցության, հետաքրքիր առաջարկությունների և նոր գաղափարների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»